Բարեգործական համերգ Նյու Յորքում՝ ամերիկյան աստղերի մասնակցությամբ
Վերջին լուրեր
Ամերիկյան հայտնի ռոք և փոփ կատարողները մասնակցել են բարեգործական համերգի՝ ի օգնություն «Սենդի» փոթորկից տուժածներին. հաղորդում է New York Times պարբերականը։
Տուժածներին բեմի վրա բարոյապես աջակցել են այնպիսի աստղեր, ինչպիսիք են Բրյուս Սփրինգսթինը, Բիլի Ջոելը, Aerosmith, Sting խմբերը և այլ կատարողներ։ Ամերիկյան էստրադայի աստղերը հնչեցրել են իրենց լավագույն հիթերը և երաժշտական բալադները։ «Սենդի փոթորիկ» խորագրով կայացած համերգը կազմակերպվել էր NBS հեռուստաընկերության բարեգործական ակցիայի շրջանակներում Կարմիր Խաչի ֆոնդի համար միջոցներ հավաքելու նպատակով, որը և համակարգում է օգնության տրամադրումը միլիոնավոր տուժածներին։ Համերգը հեռարձակվել է ԱՄՆ-ի խոշորագույն հեռուստացանցերի ուղիղ եթերում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)