Հրդեհ է բռնկվել Դիլիջան քաղաքի Զինավան թաղամասում. տուժածներ չկան
Արտակարգ Պատահար
Օգոստոսի 13-ին, ժամը 00:18-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Դիլիջան քաղաքի Զինավան թաղամասում: Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Զինավան թաղամասի շենքերից մեկի 2-րդ հարկի բնակարաններից մեկում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:42-ին, մարվել՝ 00:57-ին: Այրվել է մեկ սառնարան:


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը