«Հանուն սոցիալական արդարության» կուսակցության թիմի կազմում որպես ավագանու թեկնածու առաջադրվել եմ Երևան համայնքի ավագանու ընտրություններին
Հասարակություն«Հանուն սոցիալական արդարության» (ՀԱՍԱԿ) կուսակցության թիմի կազմում որպես ավագանու թեկնածու առաջադրվել եմ Երևան համայնքի ավագանու ընտրություններին,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է քաղաքագետ Գրիգոր Բալասանյանն ու հավելում,- ինձ համար սա մեծ պատիվ և պատասխանատվություն է։ ՀԱՍԱԿ-ը հանդես է գալու մրցունակ և իրատեսական ծրագրով, որի միակ շահառուն միայն ու միայն երևանցին է' իր առօրյա հոգսերով ու խնդիրներով։ Ուժերիս ներածին չափով օգտակար եմ լինելու իմ քաղաքին, քանի որ վստահ եմ, որ բոլորս միասին և յուրաքանչյուրս իր տեղում կարող է իր լուման ներդնել մեր մայրաքաղաքի զարգացման գործում։ Այսօր մեր քաղաքացին իր առօրյա կյանքում բախվում է բազմաթիվ անարդարությունների հետ, ուստի Հանուն սոցիալական արդարության կուսակցության գործունեությունը միտված է լինելու նաև սոցիալական անարդարության վերացմանը»,-գրել է քաղաքագետը։