Նիգերիայում զինվորականները սպանել են 40 խաղաղ բնակչի՝ շփոթելով նրանց իսլամիստների հետ
Վերջին լուրեր
Նիգերիայի հյուսիս-արևելքում իսլամիստական «Բոկո Հարամ» աղանդի դեմ ուղղված զինված օպերացիայի ընթացքում զինվորականները սպանել են 40 մարդու, որոնց պատկանելիությունը նշված խմբավորմանը դեռ չի պարզվել. այս մասին հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչելով Մայդուգուրի քաղաքի հիվանդանոցի աշխատակիցներից մեկին։ Ըստ այդ աղբյուրի՝ զինվորները բերել և թողել են դիակները հիվանդանոցում։ Գործակալությունը նաև ունի տեղեկություն այն մասին, որ երիտասարդների վրա հարձակվել են իրենց տներում, ապա նրանց տարել են դաշտ և գնդակահարել։
Հիշեցնենք, որ Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունն այս տարվա հոկտեմբեր ամսին նշել է, որ «Բոկո Հարամը»-ը, ինչպես նաև Նիգերիայի անվտանգության ուժերը կարող են մեղադրվել մարդկության դեմ հանցագործության մեջ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)