Ինքնասպանության 9 փորձ, ջրահեղձման 4 դեպք, 73 ՃՏՊ․ ՆԳՆ փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
ՀասարակությունՕգոստոսի 7-ից 13-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 743 դեպք, որից 301-ը՝ արտակարգ:Այս մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից։
Հրապարակված տվյալների համաձայն՝ մասնավորապես՝ հրդեհի՝ 206, փլուզման, որոնողափրկարարական, տեղատարափ անձրևի, զինամթերքի հայտնաբերման, դիակի հայտնաբերման, դժբախտ պատահարի, ջրային հաղորդակցման ուղիներին պատահարի՝ 1-ական, թունավորման, ջրահեղձման՝ 4-ական, բնական հրդեհի՝ 2, վայրի կենդանիների հարձակման՝ 7, ինքնասպանության փորձի՝ 10, օձի նկատման՝ 47, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 73, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 228, կեղծ ահազանգի՝ 11, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 49, հրդեհի կեղծ կանչի՝ 37 և 58 այլ դեպքեր:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 24 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 40 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 27 տրանսպորտային միջոց:
Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 126, զոհվել՝ 22 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 12 մարդ: