Կասիլյասը ցանկանում է հեռանալ «Ռեալից»
Վերջին լուրեր
«Արքայական» ակումբի դարպասապահ Իկեր Կասիլյասը ցանկանում է հեռանալ ակումբից՝ Մոուրինիուի հետ ունեցած խնդիրների պատճառով. տեղեկացնում է sport.es–ը։
«Ռեալի» ավագը մտադիր է ակումբը լքել ընթացիկ մրցաշրջանի ավարտին։
Հիշեցնենք, որ անցյալ մրցաշրջանում պորտուգալացի մասնագետը ցանկանում էր Կասիլյասին զրկել ավագի թևկապից, հայտարարելով, որ դաշտում գտնվող ֆուտբոլիստներին ավելի հարմար է մոտենալ մրցավարին և խոսել նրա հետ, քան դարպասապահին։
Կասիլյասի ընթացիկ պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է 2017-ին։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)