Պրահայում Աթաթուրքի արձանը չի տեղադրվի․ հայ համայնքը հաղթեց
ՀասարակությունԻնչպես հաղորդում է CTK լրատվական գործակալությունը, Պրահա 6-ի թաղապետրանն այսօր որոշում է կայացրել, որ չի կարող բավարարել թուրքական կողմի խնդրանքը եւ Աթաթուրքի արձան չի կարող տեղադրվել Պրահա 6 ի տարծաքում։ Այն նախատեսում էին տեղադրել Թուրքիայի հանրապետության հիմնադրաման 100 ամյակի շրջանակներում, գրում է orer.eu-ն։
Հիշեցնենք, որ արդեն մի քանի շաբաթ հայ համայնքի ներկայացուցիչները եւ չեխ լրագրողները ակտիվորեն անդրադառնում են այս թեմային, իսկ մի քանի օր առաջ Չեխահայ համայնքի անունից նամակ է հանձնվել թաղապետարանի խորհրդի անդամներին, որտեղ կոչ էր արվում հայերի եւ հույների ցեղասպանության մեջ մեղավոր ճանաչված մարդու արձանը չտեղադրել Պրահայի տարածքում։ Դիմում-կոչը ստորագրել էին Չեխիայի հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը, Օրեր ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանն ու orer.eu կայքէջի գլխավոր խմբագիր Աննա Կարապետյանը։