Լարս ֆոն Թրիերը կին է փնտրում սոցիալական ցանցերում
ԱյլԴանիացի կինոռեժիսոր Լարս ֆոն Թրիերը հայտարարել է, որ կին է փնտրում։ Նրա տեսաուղերձը հայտնվել է սոցցանցերից մեկում։ Արտիստն ազնվորեն զգուշացրել է իր ապագա ընտրյալին կամ, ինչպես ինքն է խոստովանել՝ մուսային, իր առողջական խնդիրների մասին։
«Ես 67 տարեկան եմ, ունեմ Պարկինսոնի հիվանդություն, Օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարում և ներկայումս դեռ վերահսկվող ալկոհոլիզմ: Եթե հաջողվի՝ ինձանից հետո մի քանի արժանի ֆիլմեր կմնան», - ասել է նա:
Դատելով տեսանյութից՝ ռեժիսորը թղթից է կարդում իր խոսքը, իսկ նրա մարմինը դողում է։ Սակայն ինքը՝ Թրիերը, լավատես է և վստահ, որ կհասցնի մի քանի «արժանի ֆիլմեր» նկարահանել։ Ավելին՝ «լավ ընկերակցությամբ» նա խոստանում է լինել «հմայիչ զուգընկեր»։
Ռեժիսորը կոչ է արել առաջարկներն ուղարկել էլեկտրոնային հասցեով։