Վերին Շորժայում վիրավորված զինծառայողը վիրահատվել է, կյանքին վտանգ չի սպառնում
ՀասարակությունՊաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ օգոստոսի 14-ին` ժամը 19։50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, որի հետեւանքով վիրավորվել էր զինծառայող Ս. Դ.-ն։
ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը հայտնեց, որ Վերին Շորժայում վիրավորված զինծառայողը վիրահատվել է կայազորային հոսպիտալում և տեղափոխվել Կենտրոնական հոսպիտալ:
Թորոսյանի խոսքով` այս պահի դրությամբ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, գտնվում է բժիշկների հսկողության տակ, վիճակը գնահատվում է ծանր։