Ռուսաստանը զանգվածային հրթիռային հարվածներ է հասցրել Ուկրաինայի 7 շրջաններին. կա 3 զոհ, հրդեհներ, բազմաթիվ ավերածություններ
ԼուսանկարներՕգոստոսի 15-ի առավոտյան Ռուսաստանը զանգվածային հրթիռային հարձակում է գործել Ուկրաինայի վրա։ Հրթիռները խոցել են Լուցկի արդյունաբերական ձեռնարկությունը (3 մարդ զոհվել է), Լվովում բնակելի շենքեր։ Դնեպրի ձեռնարկություններից մեկում հրդեհ է բռնկվել։ Երկու մարդ վիրավորվել է։ Պայթյուններ են հնչել նաև Խմելնիցկի շրջանում և Չերկասի շրջանի Սմիլա քաղաքում, գրում է Pravda-ն։
Ընդհանուր առմամբ, օգոստոսի 15-ի առավոտյան ժամը 4-ի սահմաններում, Ռուսաստանը արձակել է 28 օդային և ծովային հրթիռ ամբողջ Ուկրաինայի տարածքով։ Ուկրաինական կողմը ոչնչացրել է 16 Х-101/Х-555 և «Կալիբր» թևավոր հրթիռներ: