Ո՞վ կհավատա, որ Ջհանգիրյանն ընդամենը այդքան գումարի է «ապավինել իր ապագան»
Վերջին լուրեր
Տիգրան Աբրահամյանը facebook սոցցանցի իր էջում գրել է.
««Parliamantmonitoring»-ը հրապարակել է պատգամավորների գույքի ու եկամուտների հայտարարագրերը: Առաջին բանը, որ «հրճվանք» է առաջացնում՝ որոշ պատգամավորների կողմից ներկայացված եկամուտներն են: Դրանք ոչ միայն կասկած են առաջացնում, այլ առանց լուրջ վերլուծության էլ պարզորոշ ցույց են տալիս, որ ոմանք լրջորեն չեն մոտեցել այդ պրոցեսին, իսկ հայտարարագրելով զբաղվող մարմիններն առհասարակ աչքաթող են արել այդ հանգամանքը: Ժպիտ առաջացնող են հատկապես գործարար պատգամավորների հայտարարագրերը, իսկ ընդդիմությունից՝ հատկապես Գագիկ Ջհանգիրյանինը (300 հազար դրամ): Ո՞վ կհավատա, որ Ջհանգիրյանն ընդամենն այդքան գումարի է «ապավինել իր ապագան»:
Հ.Գ. Մեր քաղաքական գործիչները մինչև հիմա չեն հասկացել, որ իրենց քաղաքական ուժի և անձի վարկանիշի աճը ամենից առաջ կախված է իրենց ազնվությունից ու անկեղծությունից: Ո՞վ կհավատա գործչի ամենավարդագույն խոստումներին, եթե նա տարրական հարցերում խաբում է և՛ պետությանը, և՛ ժողովրդին»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)