Կասեցվել է կաթնամթերքի արտադրության արտադրական գործունեություն
ՀասարակությունՍԱՏՄ-ն տեղեկացնում է, որ Շիրակի մարզի Կրաշեն գյուղում գործող կաթնամթերքի արտադրությունը, որ պատկանում է «ԱՆԴ-Վ» ՍՊԸ-ին, իր արտադրական գործընթացներն իրականացնում է իրավական ակտերով ամրագրված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով:
Դրանք հայտնաբերվել են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչների վերահսկողական աշխատանքների արդյունքում:
Մասնավորապես՝
- չի ապահովվել անհրաժեշտ տարածություն տեխնոլոգիական գործառնությունների իրականացման, ինչպես նաև համապատասխան պայմաններ կաթնամթերքի փաթեթավորման համար,
- սահմանված չի եղել և չի իրականացվել սննդամթերքի արտադրության (պատրաստման) գործընթացում օգտագործվող արտադրական շինությունների, տեխնոլոգիական սարքավորումների և գույքի մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացների պարբերականությունը,
- բացակայել է հանդերձարանը անձնակազմի համար,
- սննդի շղթայում ներգրավված աշխատակիցը ենթարկվել չի եղել նախնական և պարբերական բժշկական զննությունների:
- Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ: