Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիխտենշտայնի վարչապետին
Քաղաքական
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիխտենշտայնի Իշխանապետության վարչապետ Դանիել Ռիշին՝ Ազգային տոնի առթիվ․ տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատկազմից։ Ուղերձում ասված է.
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Լիխտենշտայնի Իշխանապետության ժողովրդին Ազգային տոնի կապակցությամբ:Հայաստանը կարևորում է Լիխտենշտայնի հետ հարաբերությունների զարգա¬ցումը և հաստատակամ է ամրապնդելու համագործակցությունը թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթակներում: Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով մեզ կհաջողվի արձանագրել նոր ձեռքբերումներ և որակապես նոր մակարդակի բարձրացնել մեր երկու երկրների հարաբերությունները՝ ի շահ մեր ժողովուրդների։ Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Ձեր երկրին՝ հետագա բարգավաճում և առաջընթաց»:


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը