Մենք ունենք Թերիի պես ֆուտբոլիստի կարիքը. Դի Մատեո
Վերջին լուրեր
«Չելսիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո դի Մատեոն խոսել է ակումբի պաշտպան Ջոն Թերիի մասին, ով արդեն երեք խաղ է բաց թողել որակազրկման պատճառով։
«Ջոնը մեզ համար միշտ էլ կարևոր խաղացող է եղել, նա հիանալի պաշտպան է։ Մյուս խաղացողները նույնպես շատ լավ են հանդես գալիս, սակայն Թերիի պես ֆուտբոլիստի կարիքը մենք ունենք։ Վերջին մի քանի խաղերի ընթացքում մենք ավելի շատ գոլ ենք բաց թողել, քան մրցաշրջանի ամբողջ մեկնարկին։ Պատճառը անհատական սխալներն են, և ակնհայտ է, որ պետք է բարելավենք մեր խաղը պաշտպանական գծում։ Սակայն կարծում եմ՝ ընդհանուր առմամբ մենք ամուր դիրք ունենք, և շարունակում ենք արժանապատվորեն հանդես գալ»,–Դի Մատեոյի խոսքերը մեջբերում է Sky Sports–ը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)