Սաակաշվիլիի նստավայրը կարող է հյուրանոց դառնալ. Վրացի նախարար
Վերջին լուրեր
Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվլիի պալատը կարող է հյուրանոց դառնալ. այս մասին հայտարարել է Վրաստանի ֆինանսների նախարար Նոդար Խադուրին. փոխանցում է ВЗГЛЯД թերթի թղթակիցը Թբիլիսիից։ «Նախագահի նստավայրը հեշտությամբ կարող է վերածվել հյուրանոցի, լավ տեսքով. սա Թբիլիսիի պատմական կենտրոնն է»,-հայտարարել է Խադուրին։ Որոշումն առ այն, որ այս պալատն այլևս Սաակաշվլիի նստավայրը չի լինի, արդեն ընդունվել է։ Խադուրիի խոսքերով՝ նախագահի մյուս նստավայրերը ևս կարելի է փոխանցել ներդրողներին։ «Ասպիսով, այդ նստավայրերի նշանակությունը կփոխվի»,-ավելացրել է նախարարը, նշելով, որ այս որոշումը չի խանգարի Վրաստանի նախագահի գործունեությանը։
Հիշեցնենք, որ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին ուրբաթ օրը կոչ էր արել Միխայիլ Սաակաշվիլին լքել իր նստավայրը: Վրաստանի նախագահին առաջարկվել է տեղափոխվել Պետական գրասենյակի շենք, որտեղ, ինչպես նշել է Իվանիշվիլին, երկրի նախագահին կհատկացվի մի ամբողջ հարկ: Վարչապետն ընդգծել է, որ նախագահական պալատի պարունակությունը «բավականին թանկ է արժենում պետության համար»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)