ԵՄ դիտորդը պատսպարվել է հայկական խրամատում Ադրբեջանի կրակոցների ժամանակ (տեսանյութ)
ՔաղաքականArmenian Military Portal տելեգրամյան ալիքը տեսանյութ է տարածել, որը հաստատում է Հայաստանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, որ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակել են Վերին Շորժայի ուղղությամբ պարեկություն իրականացնող ԵՄ դիտորդների և նրանց ավտոմեքենայի ուղղությամբ։
Չնայած ԵՄ դիտորդական առաքելությունը հերքել էր Հայաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը՝ տեսանյութում ԵՄ դիտորդներից մեկը պատմում է, որ դիմացի բլրից, որտեղ ադրբեջանական դիրքերն են, կրակում են իրենց ավտոմեքենայի ուղղությամբ, իսկ իրենք հիմա խրամատներում են և սպասում են լրացուցիչ տեղեկատվության։
Տեսանյութի տարածումից հետո Հայաստանում ԵՄ առաքելությունը ջնջել է Հայաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը հերքող գրառումը և նոր հայտարարությամբ է հանդես եկել՝ հաստատելով այն, որ ԵՄ դիտորդական առաքելության պարեկները ներկա են եղել իրենց պատասխանատվության տակ գտնվող տարածքում ադրբեջանական կողմի կրակելու միջադեպին։


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը