Ավանեսյանը տեսակցել է Գյումրում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից տուժածներին
ՀասարակությունՎթարից տուժածներին տեսակցել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, այդ մասին հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից։
Շիրակի մարզում տեղի ունեցած վթարի հետևանքով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում գտնվող երկու տուժածներից մեկը շարունակում է բուժումը վերակենդանացման բաժանմունքում, իսկ մյուս տուժածը տեղափոխվել է բաժանմունք:
Նախարարին ներկայացվել է նրանց առողջական վիճակը և բուժման ընթացքը:
Նա տուժածներին մաղթել է շուտափույթ ապաքինում: