Արդյո՞ք Փաշինյանը պարտության դեպքում կհանձնի իշխանությունը (տեսանյութ) Ֆլորենտինո Պերեսն, այնուամենայնիվ, մրցակից կունենա Մադրիդի «Ռեալի» նախագահական ընտրություններում Պոմպակայանում վթարի հետևանքով ջուր չի լինի Նիկոլի ընտրողը գերեզմանից դուրս կգա, կգնա իրան ընտրելու, լեղապարկը ձեռքը կգնան ընտրատեղամաս (տեսանյութ) ԵԱՏՄ, թե ԵՄ․Օվերչուկի ուղերձը Հայաստանին.Հարկեր չվճարելու հանցանքի նոր շեմ (տեսանյութ) Դանիայում գահից հրաժարված թագուհին դուրս է գրվել հիվանդանոցից Ինձ թվում է, որ Սպերցյանը պետք է իրեն փորձի Եվրոպայում․ Արշավին Ճանապարհահատվածում անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով փրկարարները հարկադիր քարաթափում են իրականացրել Գվարդիոլան իր հեռանալու մասին խոսել է ֆուտբոլիստների հետ. The Sun Էդուարդ Սպերցյանը խոսել է առողջական խնդիրների մասին Զախարովան ծաղրել է Փաշինյանին․ «եվրոպական արժեքները» Երևանում (տեսանյութ) Իրանը նոր քայլեր է պատրաստել ԱՄՆ-ի հարձակման դեպքում. Առաջին անգամ ՀՀ արտադրության զենք է արտահանվել (տեսանյութ) 

«Աշոտյանի բանտարկությունը Աշոտյանի մասին չէ»

«Այլընտրանքային նախագծեր խմբի» համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Սահմանային լարվածության և ողբերգական լրահոսի ֆոնին Ա. Աշոտյանի կալանքի երկարաձգումը մի տեսակ սովորական ընդունվեց։ Այնինչ դա շատ լուրջ, շատ այլանդակ ու վտանգավոր երևույթ է։

Իրավիճակը փոխելու համար պետք է փոխել նարատիվները՝ բոլոր հիմնական հարցերում։

Սխալ նարատիվ 1

«Միակ մեղավորը Նիկոլն է, իսկ քննիչ, դատախազ, դատավոր ի՞նչ կարող են անել, նրանք ընդամենը համակարգի մաս են»։ Ու սա բազմաթիվ մանր-միջին-բարձրաստիճան պաշտոնյաների տալիս է հանրային ինդուլգենցիա՝ անելու ամեն անօրինականություն։ Նիկոլի իշխանությունը, ի թիվս այլ պատճառների, պահպանվում է նրան հլու ծառայող և մեր կողմից «նորմալ» համարվող հազարավոր սպասարկուների շնորհիվ։

Այս նարատիվը կոպիտ սխալ է, որովհետև այս շերտը խաղում է այլ անձանց ճակատագրերի հետ, վնասում, խոշտանգում է մարդկանց, թունավորում այլոց ընտանիքների կյանքը։ Հետևաբար՝ այս խավը և անհատապես յուրաքանչյուր անօրինականություն անող կրում են անձնական մեծ պատասխանատվություն։

Սրա մեջ մտնում են իբր տուն պահողները, իբր այլ միջավայրերում Նիկոլ մերժողները, բայց նրա նկարի տակ կաբինետներում ամեն անօրինականություն անողները և այլոք։

Սխալ նարատիվ 2

«Պայքարում ենք, հայտարարություն ենք արել»։ Մի անշառ հայտարարություն ստորագրելը չի կարելի նույնականացնել իրական պայքարի հետ։ Եթե կա անարդարություն և որոշվել է պայքարել, ուրեմն պետք է պայքարել՝ համառորեն, գրագետ, երկարաժամկետ, պատրաստ լինելով տհաճ վիճակների ու տարբեր տիպի զրկանքների։

Ի պաշտպանություն Ս. Սմբատյանի դատախազին և վարչապետին ուղղված նամակները, որտեղ կասկածի տակ չի դրվում «դատաիրավական համակարգի անաչառությունը», անհասկանալի է։ Նման շատ բաներ կարելի է անել, բայց պետք է հասկանալ, որ այս իշխանությունը թքած ունի Ձեր և մեր ստորագրած թղթերի վրա։ Նամակներ իհարկե պետք են, բայց դրանք շատ փոքր մասն են իրական պայքարի։

Հարցերը պետք է հստակ դնել։ Եվ երաժշտական աշխարհում թող ձևեր չթափեն, թե իրենք «քաղաքականությամբ չեն զբաղվում»։ Հենց հիմա իշխանությունը իր ընկեր-ընկերուհի-բարեկամ, երաժշտական աշխարհի անմռունչ հայաքի տակ, տեղավորում է տնօրենների պաշտոններում։ Պետական նվագախումբը կազմված է առաջին հերթին քաղաքացիներից, հետո նոր՝ երաժիշտներից, ու քաղաքացի-երաժիշտները ի պաշտպանություն իրենց դիրիժորի կարող են քաղաքացի-հանդիսատեսին հրավիրել ամենօրյա համերգների՝ կառավարության կամ դատախազության շենքերի առաջ՝ որպես պայքար և ի աջակցություն։

Նույն տրամաբանությամբ քաղաքական ոչ մի հարցում մենք չենք հաջողի, եթե Ա. Աշոտյանի համար չպայքարենք՝ ավելի համառ, ավելի զանգվածային, ավելի բազմաժանր։ Գույքի համար ավելի համառ ու հաստատակամ ենք պայքարում, քան՝ քաղաքական գործըկերո՞ջ, նույնիսկ եթե նա քաղաքական օպոնենտ է։ Մարդուն ինչո՞ւ եք կալանավորում։

Սխալ նարատիվ 3

«Եթե մեղավոր է, թող կալանավորվի»։ Վերջապես ու մեկընդմիշտ բացատրել է պետք «քաղաքականությամբ չզբաղվող» լայն հասարակությանը, նրա ուսյալ շերտերին և իբր առաջադեմներին, որ կալանքը կապ չունի մեղսագրվող արարքի հետ։ Թող լինի քննություն, դատավարություն, բայց մարդը ինչո՞ւ պետք է լինի բանտախցում։ Դիրիժորին ինչո՞ւ եք կալանավորել։ Մի քաշվեք, նույն հարցը տվեք հոր մասին։ Կալանքը չպիտի օգտագործվի որպես պատժի, խոշտանգման միջոց։ Մեզ մոտ հիմա հենց այդպես է արվում։ Կալանքի նպատակները քննության համար այլ են ու շատ հստակ։ Մարդուն ինչո՞ւ եք կալանք տվել։ Աշոտյանին ինչո՞ւ եք կալանքի տակ պահում։ Մի ձայն չհանող Գ. Խաչատուրովին ինչո՞ւ եք կալանքի տակ պահում։ Ո՞ր իրավունքով։ Մարդկանց հասարակությունը նման հարցերը պետք է սարքի սուր օրակարգային, բայց նրան պետք է օգնեն վերնախավերը-կազմակերպողները։

Սխալ նարատիվ 4

«Մեղավորը Սորոսն է, Արևմուտքը և լռող սորոսական քաղհասարակությունը»։

Ազնիվ պիտի լինենք ու հարցնենք ինքներս մեզ. այս իշխանության հայտնվելու հենց առաջին օրերից, երբ պարզ էր, որ գնալու են տոտալ դատաիրավական տեռորի ճանապարհով, ի՞նչ արեց մեր գիտակից և մեծ ռեսուրսների տիրապետող քաղաքական, հանրային ու բիզնես վերնախավը։ Ստեղծե՞ց իրավապաշտպան մեխանիզմներ, որոնք կպաշտպանեին թիրախավորված ու հարձակման ենթարկվող ակտիվ գործիչներին, ստեղծե՞ց ինֆորմացիոն ռեսուրսներ՝ հասարակությանը բացատրելու համար, թե ինչի համար է կատարվում ամենը, արե՞ց որևէ ներդրում՝ իրավական տեռորի պոտենցիալ զոհերին նախապես ապահովագրելու համար։ Թե՞ ամեն մեկն իր անձնական հարցերը քչից-շատից լուծելով, պայմանավորվածությունների գալով՝ դատարկ թողեց հանրային իրավապաշտպանության կարևորագույն դաշտը։ Ի սկզբանե պարզ էր, որ թմբկահարվող «սորոսական» քաղհասարակությունն այլևս չի ունենալու ակտիվ դերակատարում, և այդ դատարկ տեղը լրացնել է պետք։ Չարվեց։

Սխալ նարատիվ 5

«Հիմա դրա մասին խոսելու ժամանակը չէ, ավելի կարևոր հարցեր կան»։

Եկեք գիտակցենք, որ դատաիրավական բեսպրեդելը ավտոնոմ պրոցես չէ, որն ընթանում է մի առանձին վերցրած, մեկուսի ոլորտում։ Սա երկրի, պետության ընդհանուր փլուզման, ընդհանուր անվտանգային համակարգի խաթարման մասն է, ու դրան պետք է լրջագույն վերաբերմունք ցույց տալ։ Այդ բեսպրեդելի, դատաիրավական այդ տեռորի դեմ պետք է պայքարել նույնքան կենտրոնացած ու լրջորեն, որքան պայքարում ենք հանուն երկրի անվտանգության, հանուն Արցախի, հանուն բանակի և այլն։ Դատարանների շրջափակման տխրահռչակ ակցիան երկրի թուլացման և պատերազմի սանձազերծման հարցում նույնքան լուրջ դերակատարում ունեցավ, որքան դիվանագիտական ոլորտում իրար հետևից թույլ տրվող «սխալները»։

Հիմա հանրային ակտիվ ու գիտակից շրջանակների պատկերացումները հստակեցնելու ճիշտ պահն է։ Մենք ինքներս մեզ համար պիտի պարզ հասկանանք կատարվող պրոցեսները, որ կարողանանք հասկանալի դարձնել դրանք ավելի լայն հանրության համար։ Ուրեմն սկսենք նարատիվների շտկումից։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ԱՄՆ-ն վստահեցրել է G7-ին, որ ռուսական նավթի գների մեղմացումը ժամանակավոր կլինիԵվրամիությունը դժգոհ է ԱՄՆ-ի՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մեղմացումիցԻսրայելը ձերբակալել է եվրոպական պետություններից մեկի նախագահի քրոջըԶելենսկու գրասենյակը գնահատել է Բելառուսի կողմից ներկայացվող սպառնալիքըԱրթուր Օսիպյանին տեղափոխում են դատարան․ ներկայացվել է կալանավորման վերաբերյալ միջնորդություն․ փաստաբան Միացյալ Նահանգները Էստոնիային զինամթերք կմատակարարի HIMARS բազմակի հրթիռային համակարգի համարՆԱՏՕ-ն հաստատել է Էստոնիայի օդային տարածքում տեղի ունեցած միջադեպըԿԸՀ-ն անդրադարձել է Նարեկ Կարապետյանի՝ ՌԴ քաղաքացի լինելու մասին տեղեկությանը ՆԱՏՕ-ին անդամակցությունը ձեզ չի պաշտպանի. Ռուսաստանը սպառնում է ԼատվիայինՀաստատվել է AI գործարանի ծրագրի երկրորդ փուլը, որի շրջանակում ներդրվում է 4 միլիարդ դոլար Խաչատուր Ավետիսյանի 100-ամյակը նշվել է մեծ հոբելյանական համերգով․ Ժաննա Անդրեասյանը պարգևներ է հանձնել Լատվիան նախազգուշացրել է երկնքում «անհայտ օբյեկտի» հնարավոր հայտնվելու մասինԱվստրալիայում տարածվում է վտանգավոր հիվանդություն, որը մոռացության է տրվել 20-րդ դարից ի վերԼիտվայի ԱԳ նախարարն այցելել է Հայոց ցեղաuպանության հուշահամալիր Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Լիբանանի հարավում գտնվող «Հեզբոլլահ» շարժման 25 թիրախների վրա հարձակումների մասինԻրանը առաջարկում է անդրսահմանային հասանելիություն փողերի լվացման գործերի նյութերինՀրդեհ՝ Մասիսում. երկու զոհ կա, նաև տուժածներ Արդյո՞ք Փաշինյանը պարտության դեպքում կհանձնի իշխանությունը (տեսանյութ) Իրանը «նոր ճակատներ» կբացի ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ, եթե հարձակումները շարունակվենՀունգարիան կարող է աջակցել Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցության բանակցությունների մեկնարկին․ PoliticoTelegraph. ԱՄՆ-ն ձգտում է համաձայնության Գրենլանդիայի հետ՝ չինական ներդրումները սահմանափակելու համարԹրամփը Ռուսաստանին և Չինաստանին կոչ է արել մեկ հարցում աջակցել Միացյալ ՆահանգներինTasnim-ը բացահայտել է Քեշմ կղզում տեղի ունեցած պայթյունների պատճառը«Քվեարթերթիկը ատրճանակից ուժեղ է»…Հիշեք սա հունիսի 7-ին ընդառաջ. Արմեն Աշոտյան ԱՀԿ-ի ղեկավարը մտահոգված է Էբոլայի տարածման արագությամբԵկեղեցուց և եկեղեցական իրավասու մարմիններից դուրս որևէ կառույց՝ անգամ պետական ու քաղաքական իշխանությամբ օժտված, չի կարող իրականացնել եկեղեցական կյանքի «բարենորոգում». Մայր Աթոռ10 օր անհետացած կնոջ դին հայտնաբերվել է բազմոցի մեջՈւկրաինայի ԱԳՆ-ն հայտարարել է Մոսկվայի վրա Ուկրաինայի ԶՈւ կողմից իրականացված ամենամասշտաբային հարձակման մասինԿամո Հայրապետյանը կոչ է անում Հայաստանի քաղաքացիներին ակտիվ մասնակցություն ունենալ խորհրդարանական ընտրություններին Եվրամիությունը քննադատել է ԱՄՆ-ի որոշումը ռուսական նավթի սահմանափակումների հարցումՖլորենտինո Պերեսն, այնուամենայնիվ, մրցակից կունենա Մադրիդի «Ռեալի» նախագահական ընտրություններում Ռուսական բանակը եռօրյա զորավարժություններ է անցկացնում՝ ագրեսիայի սպառնալիքի պայմաններում միջուկային ուժերի պատրաստման և կիրառման ուղղությամբՎլադիմիր Պուտինը ժամանել է ՉինաստանԱՄՆ-ում բացահայտել են՝ ում զորքերն են ռազմավարական նախաձեռնությունը ստանձնում ՈւկրաինայումՊոմպակայանում վթարի հետևանքով ջուր չի լինի Նիկոլի ընտրողը գերեզմանից դուրս կգա, կգնա իրան ընտրելու, լեղապարկը ձեռքը կգնան ընտրատեղամաս (տեսանյութ)Հրապարակվել է Հայաստանի և Լիտվայի միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագրի տեքստը Կռուիզային նավի ուղևորի մոտ հայտնաբերվել է վտանգավոր հանտավիրուսի հավանական դեպքՈւկրաինան ներողություն է խնդրել Էստոնիայից խոցված անօդաչու թռչող սարքի համարՌուսաստանում ներկայացրել են FPV դրոնների գործարկումն արագացնող «Օպտոմատ-300»-ըՇիրակի փողոցում բшխվել են «Mercedes»-ն ու 2 «Opel»-ները․ 3 վիրшվորներից 2-ը երեխաներ են ԵԱՏՄ, թե ԵՄ․Օվերչուկի ուղերձը Հայաստանին.Հարկեր չվճարելու հանցանքի նոր շեմ (տեսանյութ) ԱՀԿ-ն պատրաստ է սկսել Էբոլայի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումներըԴանիայում գահից հրաժարված թագուհին դուրս է գրվել հիվանդանոցից ՀԱՊԿ-ն այս աշնանը Ռուսաստանում կանցկացնի մի շարք զորավարժություններԻնձ թվում է, որ Սպերցյանը պետք է իրեն փորձի Եվրոպայում․ Արշավին Ճանապարհահատվածում անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով փրկարարները հարկադիր քարաթափում են իրականացրել Կատարի ԱԳՆ-ը կոչ է արել հարգել Հորմուզի նեղուցում նավարկության ազատությունըՖրանսիայում բողոքել են պատերազմի պատճառով բենզինի գնաճիցԱվստրիան ձգտում է չեզոք մնալ և լինել ԵՄ գործընկեր անվտանգության ոլորտում
Ամենադիտված