Մենենդեսը և Պադիլան կոչ են արել ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանին ճնշում գործադրել Ադրբեջանի կառավարության վրա
Արտաքին ՔաղաքականՍենատորներ Ռոբերտ Մենենդեսը և Ալեքս Պադիլան կոչ են արել ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանին աշխատել ՄԱԿ ԱԽ-ի բոլոր անդամների հետ՝ Լեռնային Ղարաբաղի շրջափակումը վերացնելու ուղղությամբ։
«Այսօր սենատոր Ալեքս Պադիլան և ես նամակ ենք ուղարկել ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների դեսպանին ՝կոչ անելով նրան աշխատել ՄԱԿ ԱԽ-ի բոլոր անդամների հետ՝ ճնշում գործադրելու Ադրբեջանի կառավարության վրա՝ վերացնելու շրջափակումը և կանխելու այն, ինչ վկայում են ապացույցները, որ համաձայնեցված ջանքեր են գործադրվում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի էթնիկական զտումների համար»,– Թվիթերի իր էջում գրել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մենենդեսը։