Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​ Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հայաստանի Հանրապետությունում թվայնացման նոր էջի մեկնարկը տրված է. ՆԳՆ Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին ջախջախիչ հարվածներ հասցնել նոր ժամանակակից զենքի կիրառմամբ Գերմանիայի գազապահեստարանները լցված են ընդամենը 61,5%-ով 

Դերենիկ Դումանյանը խոստանում է պայքարել կոռուպցիայի դեմ

Վերջին լուրեր

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը երեկ աշխատանքային այցով Լոռու մարզում էր։ Մարզպետ Արթուր Նալբանդյանի ուղեկցությամբ նա առաջինը եղավ Ալավերդու բժշկական կենտրոնում։ Կենտրոնի մեկ մասնաշենքը 2012-ի մայիսին վերաբացվել է «Սոցներդրումների հիմնադրամի» կողմից հիմնանորոգվելուց և ՀՀ առողջապահության նախարարության տրամադրած սարքավորումներով հագեցվելուց հետո։ Արդիականացված պոլիկլինիկայում, վիրաբուժական և թերապևտիկ բաժանմունքներում մասնագետների պակաս ևս չկա։

Բացման արարողության ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանձնարարել է նորոգել հիվանդանոցի հարևան մասնաշենքը նույնպես։ Արդեն մի քանի ամիս է, ինչ այստեղ շինարարական աշխատանքներ են ընթանում։ Շինարարները նախարարին խոստացան, որ եկող տավա ապրիլ-մայիսին աշխատանքները կավարտեն։ Այդտեղ նորագույն պայմաններ կապահովվեն մանկաբարձագինեկոլոգիական, գործիքային հետազոտման, շտապբուժօգնության ծառայությունների համար։

Դերենիկ Դումանյանը հանդիպեց կոլեկտիվի անդամների հետ։ Ինչպես նրանց, այնպես էլ Վանաձորում մարզի բժշկական հաստատությունների ներկայացուցիչների հետ կայացած հանդիպման ժամանակ նա ներկայացրեց, որ առողջապահության համակարգի նկատմամբ ՀՀ նախագահի և վարչապետի ուշադրության արդյունքում նախարարությունը լուրջ բարեփոխումներ է սկսել՝ առաջնորդվելով երկու շաբաթ առաջ ՀՀ կառավարության կողմից հաստատված ծրագրով։

«Կառավարման, ֆինանսավորման և կառուցվածքային շատ հարցեր արդեն սկսել ենք բարեփոխել։ Իմ պաշտոնավարման հենց սկզբից ասել եմ, որ մարզերի առողջապահական համակարգի զարգացումն իմ առաջնահերթ խնդիրներից մեկն է։ Իսկ միայն բժշկական նորագույն կենտրոններ կառուցելով խնդիրը չենք կարող լուծել։ Պիտի կարողանանք մարզային այդ հիվանդանոցներում ծառայություններ զարգացնել, որ հիվանդները չգնան Երևանում բուժվելու»,-ասաց նախարարը՝ ներկայացնելով արդեն իսկ կատարված քայլերը։

Դերենիկ Դումանյանը տեղեկացրեց, որ 2013 թվականի բյուջեյով կփոխվի պետական պատվերով իրականացվող հիվանդանոցային բուժօգնության համար տրամադրվող միջոցների համամասնությունն՝ ի օգուտ մարզերի։ Եթե նախկինում ֆինանսավորման 70 տոկոսը կենտրոնացել է մայրաքաղաքում, ապա եկող տարի համամասնությունը կլինի 60-40%՝ հաշվի առնելով Երևանում նեղ մասնագիտական և երրորդ մակարդակի կլինիկաների առկայությունը։ Մարզերում 10 տոկոսով կավելանա նաև պոլիկլինիկական ծառայության ֆինանսավորումը։ Նախարարի ս/թ օգոստոսի 1-ի հրամանով արդեն իսկ 10 հազար դրամով ավելացել է մարզերում մեկ ծննդի համար հատկացող գումարը։ Ի դեպ, հանձնարարվել է ավելացված այդ գումարն ուղղել աշխատավարձի ֆոնդին։

Լոռու մարզի բուժաշխատողների կողմից գոհունակությամբ ընդունվեցին նախարարի ներկայացրած մի շարք նորություններ ևս։ Եկող տարվանից մարզային կտրվածքով կտեղայնացվեն ծննդօգնության և երեխայի պետական հավաստագրերը։ Զուգահեռաբար ուղեգրման հստակ չափորոշիչներ են մշակվում։ Պակաս կարևոր չէ, որ 2013-ին պետպատվերի տեղադրման բուժհիմնարկների հետ կնքվող պայմանագրում բացի բժշկական ծառայության որակի ապահովումից կամրագրվեն նաև տվյալ հիվանդանոցի բուժանձնակազմի նվազագույն աշխատավարձերը։

Աշխատանքների հստակ կազմակերմանը մեծապես կնպաստին նախարարությունում մշակվող պետական պատվերի շրջանակներում անվճար բուժօգնության կազմակերպման չափորոշիչները՝ ըստ բուժօգնություն իրականացնող կազմակերպությունների' ամբուլատորիա, ընտանեկան բժշկի գրասենյակ, պոլիկլինիկա, հիվանդանոց։ Շուտով ՀՀ առողջապահության նախարարի հրամանով կհաստատվեն նաև այն հիվանդությունների բուժման սխեմաները, որոնց առկայության դեպքում ամբուլատոր-պոլիկլինիկական, դիսպանսերային և հիվանդանոցային բժշկական հաստատությունների միջոցով դեղերը հիվանդներին տրվում են անվճար:

Դերենիկ Դումանյանը նաև վստահեցրեց, որ նախարարությունը մարզերի բուժհիմնարկներին կօգնի գնումների գործընթացը ճիշտ կազմակերպելու գործում։

«Մենք հետևողականորեն քայլեր ենք իրականացնելու, որ ձեզ համար աշխատանքային լավ պայմաններ և հնարավորինս բարձր վարձատրություն ապահովենք։ Որպես նախարար ես պարտավոր եմ այնպիսի մեխանիզմներ ապահովել, որ եղած միջոցներն արդյունավետ կառավարվեն։ Ոչ թե փոշիանան չհիմնավորված մեծ տարածքների պահպանման և բարձր գներով դեղերի ձեռքբերման վրա, այլ առաջին հերթին ուղղվեն որակյալ ծառայության ապահովմանը և բուժաշխատողների վարձատրմանը։ Դուք էլ ձեր հերթին պիտի ջանաք ժողովրդի առողջական խնդիրները հոգալ։ Երկրի ղեկավարն իրավացիորեն նշեց, որ բնակչության մեկ երրորդը դժգոհ է առողջապահության համակարգից։ Փորձենք հասկանալ, թե որտե՞ղ է մեր բացթողումը։ Ինչպե՞ս անենք, որ բժիշկ-հիվանդ նախկին փոխվստահությունը վերականգնենք։ Մենք պիտի հասնենք նրան, որ բժշկին չհետաքրքրի հիվանդը վճարելու է, թե պետական պատվերով է ստանալու իր բուժումը։ Բժիշկը պիտի կենտրոնանա իր գործն ամենաբարձր մակարդակով կատարելու վրա' վստահ, որ համապատասխանաբար վճարվելու է։ Մենք այդ մեխանիզմներն ենք ուզում մշակել և ձեզ ներկայացնել։ Խնդրի լուծման նպատակով նախատեսում ենք առաջիկայում հավաստագրեր տրամադրել նաև սոցիալապես անապահով խմբերին։ Սակայն ակնկալվող արդյունք կարող ենք ապահովել, եթե մեզ հաջողվի մատուցվող ծառայությունների համար փոխհատուցվող գումարները համապատասխանեցնել իրական գներին։ Իսկ դա բավական լուրջ ներդրում է պահանջում։ Ուզում եմ ձեզ նաև տեղեկացնել, որ ՀՀ նախագահի հանձնարարությամբ նախարարությունը լուրջ աշխատանքներ կտանի պարտադիր բժշկական ապահովագրության ներդրման ուղղությամբ, որպեսզի կարողանանք 2014-ից ներդնել։ Այդ նպատակով ստեղծված հանձնաժողովն արդեն սկսել է աշխատել»,-ասաց նախարարը։

Նա տեղեկացրեց, որ երկրի նախագահի հանձնարարությամբ 2013-ին Վանաձուրում կսկսվի 190 մահճակալով ամենաարդիական սարքավորումներով նոր կենտրոնի շինարարությունը։ Բարձրակարգ բուժօգնություն ապահովելու, նորագույն սարքավորումներով աշխատելու համար մարզի մասնագետները հընթացս կվերապատրաստվեն։

Դերենիկ Դումանյանը պատասխանեց մարզի բուժաշխատողներին մտահոգող բոլոր հարցերին, մի շարք խնդիրների լուծման նպատակով տեղում հանձնարարականներ տվեց իրեն ուղեկցող պաշտոնյաներին։

Այնուհետև նախարարը մարզպետի ուղեկցությամբ եղավ Սպիտակի բժշկական կենտրոնում, որը կառուցվել է Նորվեգիայի Կարմիր խաչի կողմից 1988 թվականի երկրաշարժից հետո և մինչև օրս կապիտալ վերանորոգման չի ենթարկվել։ Տեղում քննարկվեցին առաջիկա վերանորոգման հարցերը, որի համար մարզպետարանը 50 մլն դրամ է հատկացնում։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հայաստանի Հանրապետությունում թվայնացման նոր էջի մեկնարկը տրված է. ՆԳՆ Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին ջախջախիչ հարվածներ հասցնել նոր ժամանակակից զենքի կիրառմամբ Գերմանիայի գազապահեստարանները լցված են ընդամենը 61,5%-ով Ընտրություններում հաղթած Սերբիայի ուսանողական շարժումը բանկերին կոչ է արել ստուգել պետմիջոցների միջազգային փոխանցումները Անկարգություններ Շվեյցարիայում երիտասարդների բողոքի ցույցերի ժամանակ․ ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել Գերմանիայի ՆԳՆ ղեկավարը ձախ արմատականներին և միգրանտներին է մեղադրել տեղի ունեցած անկարգությունների համար Լեգենդար SS United States նավը կխորտակեն Ֆլորիդայի ափերի մոտ՝ աշխարհի ամենամեծ արհեստական խութը ստեղծելու համար Հյուսիսափայլը Հելոուինի գիշերը գունազարդել է Բրիտանիայի երկինքը (լուսանկարներ) Իրանի պաշտպանության նախարարը սպառնացել է պատասխանել ցանկացած նոր հարձակման. «Մեզ անակնկալի չեն բերի» Հրաձգություն Ալաբամայում՝ ֆուտբոլային խաղից հետո մարզադաշտի մոտ. մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել Մահացել է Սամվել ԿոսյանըՌԴ ԱԳՆ-ն հերքել է Հայաստանի նոր դեսպանի թեկնածությանը համաձայնություն տալուց հրաժարվելու մասին տեղեկությունը ԱԴԾ-ն դեռահասի է ձերբակալել «Ցարիցինոյում» ահաբեկչության սպառնալիքի մասին ԱՄՆ-ի նախազգուշացումից հետո Իսրայելի նախագահը կուսակցությունների առաջնորդներին կոչ է արել «իջնել ծառերից» և ընդունել ընտրությունների արդյունքները Հարավային Կովկասի փորձը ցույց է տալիս ոչ միայն երկարատև առճակատման գինը, այլև այն հնարավորությունները, որոնք կարող է ստեղծել դիվանագիտությունը. Միրզոյան «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Նոյեմբերի եղանակային չորս ռեկորդները Հայաստանում՝ 90 տարվա կտրվածքով Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 1-ինՀեշտ ճանապարհ չէր. ըմբիշ Վազգեն Թևանյանը գրառում է արել Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԲոլիվիան արտակարգ դրություն է հայտարարել գերհզոր Էլ Նինյոյի հետևանքով երաշտի և ջրհեղեղների սպառնալիքի պատճառով ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա» Խամենեիի ուղերձը. «Իրանը հաղթելու է երրորդ պարտադրված պատերազմում» ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ մարզիկը UFC Fight Night 292 մրցաշարում հաղթել է ադրբեջանցի մարզիկին «Սպառնալիքն իրական է և անընդհատ փոխվում է». Ֆլորիդայում Թրամփի նստավայրի մոտ ՀՕՊ համալիրներ են տեղակայել Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին
Ամենադիտված