Տեխնիկայի կիրառման դեպքում ֆուտբոլային հանդիպումները կտևեն 4-5 ժամ. Պլատինի
Վերջին լուրեր
ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին իտալական Rai Radio 2 հեռուստաալիքին տված հարցազրույցում խոսել է ֆուտբոլում վիճելի դրվագները տեսագրությունների միջոցով ուսումնասիրելու մասին։
«Վիճելի դրվագներն ավելի շատ կլինեն, քան դուք կարծում եք։ Դա միայն գնդակը դարպասային գիծը հատելու կամ էլ չհատելու խնդիրը չէ։ Այստեղ յուրաքանչյուր խաղից դուրս վիճակը վերանայելու խնդիր է առաջանում, եթե նույնիսկ մրցավարը դա անվիճելի է համարում, չէ որ նա էլ է մարդ և կարող է սխալվել։ Եվ այդ դեպքում, եթե հաշվի առնվի յուրաքանչյուր խաղից դուրս վիճակ, անկյունային, 11 մետրանոց, կանոնների խախտում, ապա 90 րոպեանոց խաղը կտևի 4-5 ժամ»,-Պլատինիի խոսքերը մեջբերում է AS–ը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)