Սև ծովում մեկ օրվա ընթացքում հրդեհ է բռնկվել երկրորդ նավում Հայաստան ժամանած Իգնացիո Կասիսը գրառում է կատարել Մատենադարանի տպավորությունների մատյանում Եվրոպան Ուկրաինային տրամադրում է հետախուզական տվյալների երկու երրորդը. Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Մեծ Բրիտանիայի վարչապետը Ռուսաստանին մեղադրել է «էներգետիկ զինադադարը» խախտելու մեջ Ալբանիայում հակակառավարական ցույցերի ժամանակ բախումներ են տեղի ունեցել Հռոմի պապը վիրահատությունից հետո առաջին անգամ դիմել է հավատացյալներին Լեհաստանը նախատեսում է երեք անգամ բարձրացնել օտարերկրացիների մուտքի համար անհրաժեշտ նվազագույն գումարը Եվրախորհրդարանի ղեկավարը կոչ է արել խստացնել այցագրային սահմանափակումները ՌԴ քաղաքացիների համար Ֆիդանն ու Ալիևը քննարկել են վերջին շրջանի թուրք-ադրբեջանական հարաբերությունները Մի շարք ապրանքների վրա 2027-ից հսկիչ նշանների պահանջը կընդլայնվի Կոտայքում «Chevrolet Volt»-ը գլխիվայր շրջվելով հայտնվել է ձորում․ մայր ու դուստր տեղափոխվել են հիվանդանոց Marca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածու 

«Մխիթար Հերացու անվան ՊԲՀ» հիմնադրամի ֆինանսատնտեսական գծով նախկին պրոռեկտորը հետախուզվում է

Իրավունք

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցա­գործությունների քննության վարչությունում «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի պաշտոնատար անձանց կողմից կատարված պաշտոնեական դիրքի չարաշահման, վստահված գույքի հափշտակությունների, փողերի լվացման և այլ դեպքերի առթիվ քննվող քրեական վարույթով շարունակվող նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա քրեական հետապնդում է հարուցվել 2015-2016թթ. Հիմնադրամի ֆինանսատնտեսական աշխատանքների գծով պրոռեկտոր հանդիսացող Կ.Հ.-ի նկատմամբ, ըստ որի` վերջինս կազմակերպել է փողերի լվացում, մասնավորապես՝ «Հերացի» արհեստակցական կազմակերպության տնօրեն Մ.Ս.-ի և «Արև-Շին» ՍՊ ընկերությունը փաստացի ղեկավարող Ռ.Դ.-ի կողմից ձևական պայմանագրի կնքմամբ կազմակերպել է հանցավոր ծագում ունեցող առանձնապես խոշոր չափերով դրամական միջոցների փոխանցումն ու փոխարկումը` նպատակ ունենալով թաքցնել և խեղաթյուրել դրանց իրական բնույթն ու հանցավոր ծագումը:

Այսպես. Կ.Հ.-ն, հաստատապես տեղեկացված լինելով «Հերացի» արհեստակցական կազմակերպության բանկային հաշիվներում «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամից 2015-2016թթ. ընթացքում որպես անդամակցության վճար ավել փոխանցված, ինչպես նաև այլ պատրվակներով փոխանցված և այդ կերպ հափշտակված գումարների առկայության մասին, հանցավոր մեխանիզմի մշակմամբ, նպատակադրվել է կազմակերպել և իրականացնել հանցավոր ճանապարհով ձեռք բերված հիշյալ գումարների (փողերի) լվացումը:

Հանցավոր մտադրությունն իրագործելու դիտավորությամբ, ձևական քաղաքացիաիրավական գործարք կնքելու արդյունքում, «Հերացի» արհեստակցական կազմակերպության բանկային հաշիվներում գտնվող, հանցավոր ծագում ունեցող գումարներից առանձնապես խոշոր չափերով՝ 16.800.000 ՀՀ դրամին օրինական տեսք տալու և այն օրինական շրջանառության մեջ ներգրավելու, այդ կերպ հիշյալ գումարի իրական բնույթը, ծագման աղբյուրը թաքցնելու և դրա փոխանցումն ապահովելու նպատակով` Կ.Հ.-ն հանցավոր համաձայնության է եկել իր մտերիմ, «Դավթյան հայր և որդիներ» ՍՊ ընկերությունը փաստացի ղեկավարող Ռ.Դ.-ի և «Հերացի» արհեստակցական կազմակերպության նախագահ Մ.Ս.-ի հետ, որից հետո Ռ.Դ.-ն 2016թ. հուլիսի 19-ին իր աշխատակիցներից Ա.Ա.-ի անվամբ հիմնել է «Արև-շին» ՍՊ ընկերությունը՝ անձամբ ղեկավարելով այն: Կ.Հ.-ի կազմակերպմամբ դեռևս իրավաբանորեն չգրանցված «Արև-շին» ՍՊ ընկերության և «Հերացի» արհեստակցական կազմակերպության նախագահ Մ.Ս.-ի միջև 2016թ. հուլիսի 1-ին արդեն իսկ կնքվել է վճարովի ծառայությունների մատուցման կեղծ պայմանագիր՝ «Արև-շին» ՍՊ ընկերության կողմից իբրև 2016թ. հուլիսի 19-ից 23-ը և հուլիսի 22-ից 26-ը երկու փուլով «Դավթյան հայր և որդիներ» ՍՊ ընկերությանը պատկանող, Սևան քաղաքում գտնվող «Աստերիս» հանգստյան գոտում Հիմնադրամի 224 աշխատակիցների հանգիստը կազմակերպելու վերաբերյալ:

«Հերացի» արհեստակցական կազմակերպության նախագահ Մ.Ս.-ն, Կ.Հ.-ի կազմակերպմամբ շարունակելով հանցավոր մտադրության իրականացմանն ուղղված գործողությունները, հանցավոր ճանապարհով ստացված վերը նշված 16.800.000 ՀՀ դրամ գումարի իրական բնույթը, ծագման աղբյուրը թաքցնելու և կանխիկացումն ապահովելու նպատակով, հիշյալ կեղծ փաստաթղթերի հիման վրա 2016թ. հուլիսի 20-ին և 25-ին՝ յուրաքանչյուր դեպքում 8.400.000 ՀՀ դրամ, բանկային փոխանցումների եղանակով փոխանցել է «Արև-շին» ՍՊ ընկերության բանկային հաշվին, որը 2016թ. հուլիսի 27-ին բանկի Սևանի մասնաճյուղից Ա.Ա.-ն Ռ.Դ.-ի պահանջով կանխիկացրել և փոխանցել է վերջինին, ով այդ գումարները ստանալուց հետո, Կ.Հ-ի հետ ձեռք բերված նախնական պայմանավորվածության համաձայն, դրանից 3.360.000 ՀՀ դրամը վերցրել է իբրև հիշյալ գործարքի արդյունքում առաջացած հարկային պարտավորությունների մարման գումար, իսկ մնացած 13.440.000 ՀՀ դրամ գումարը Սևան քաղաքում տվել է Կ.Հ.-ին:

Այնուհետև, «Աստերիս» հանգստյան գոտում Հիմնադրամի որևէ աշխատակցի հանգիստը փաստացի չկազմակերպելով՝ 2016թ. հուլիսի 29-ին «Հերացի» արհեստակցական կազմակերպության և «Արև-շին» ՍՊ ընկերության միջև կազմվել և ստորագրվել է ծառայությունների մատուցման վերաբերյալ հանձնման-ընդունման կեղծ ակտ:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ Կ.Հ.-ի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 46-296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին):

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Կ.Հ.-ն  քրեական վարույթով վերը նշված դրվագով գործարքներ իրականացրած անձանց վարույթն իրականացնող մարմին կանչելուց անմիջապես հետո՝ 2023 թվականի ապրիլի 20-ին, հեռացել է ՀՀ-ից:

Վարույթն իրականցնող մարմինը Կ.Հ.-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացրել դատարան, որը բավարարվել է և հայտարարվել է հետախուզում:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սև ծովում մեկ օրվա ընթացքում հրդեհ է բռնկվել երկրորդ նավում Հայաստան ժամանած Իգնացիո Կասիսը գրառում է կատարել Մատենադարանի տպավորությունների մատյանումԵվրոպան Ուկրաինային տրամադրում է հետախուզական տվյալների երկու երրորդը. Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարՄեծ Բրիտանիայի վարչապետը Ռուսաստանին մեղադրել է «էներգետիկ զինադադարը» խախտելու մեջԱլբանիայում հակակառավարական ցույցերի ժամանակ բախումներ են տեղի ունեցելՀռոմի պապը վիրահատությունից հետո առաջին անգամ դիմել է հավատացյալներինԼեհաստանը նախատեսում է երեք անգամ բարձրացնել օտարերկրացիների մուտքի համար անհրաժեշտ նվազագույն գումարըԵվրախորհրդարանի ղեկավարը կոչ է արել խստացնել այցագրային սահմանափակումները ՌԴ քաղաքացիների համարՖիդանն ու Ալիևը քննարկել են վերջին շրջանի թուրք-ադրբեջանական հարաբերություններըՄի շարք ապրանքների վրա 2027-ից հսկիչ նշանների պահանջը կընդլայնվիԿոտայքում «Chevrolet Volt»-ը գլխիվայր շրջվելով հայտնվել է ձորում․ մայր ու դուստր տեղափոխվել են հիվանդանոցMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուԱմիսներ շարունակվող անտառային հրդեհները Հարավարևելյան Ասիայում օդի աղտոտվածության ճգնաժամ են առաջացրելԻրանը նախազգուշացրել է Հորմուզի նեղուցով չհամաձայնեցված անցման հետևանքների մասինՄինչև 2031թ-ը կլինի՞ խաղաղության պայմանագիր․ ինչպես է Փաշինյանը «տեղաշարժելու» ԱրծվաշենըCOP17-ի Կապույտ գոտում բացվել է Հայաստանի ազգային տաղավարըՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչները քննարկում են հավաքական անվտանգության հարցերըՀայաստանի և Ֆրանսիայի պաշտպանական գերատեսչությունները քննարկել են կադրային քաղաքականության հարցերըԹուրքիայի պատվիրակությունը Բաքվում Իսրայելի նախագահի ելույթի ժամանակ լքել է քննարկումների դահլիճըԹարմ պտուղ, սննդամթերք ու խմիչք արտահանող տնտեսվարողներին հոկտեմբերին ևս աջակցություն կտրամադրվիՔննարկվել են պաշտպանության բնագավառում ՀՀ-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հարցերՉեմ բացառում ավելի մեծ գնաճ․ ե՞րբ կբարելավվի ՀՀ քաղաքացու կյանքի որակը․ Միքայելյանի մեկնաբանությունը Պապիկյանը հանձնարարել է ամրապնդել կարգապահությունը զորամասերումՀայտնի է Սեդրակ Առուստամյանի վերաբերյալ որոշումըReuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ումՂազախստանի նախագահը Բաքվի գագաթնաժողովում խոսել է Հայաստանի և Ադրբեջանի հաշտեցման մասինԱնտոնիու Գուտերեշի գլխավորած պատվիրակությունն այցելել է ՄատենադարանՀռոմում հանդիպել են Հայաստանի և Ֆրանսիայի խորհրդարանների նախագահներըՀարավային Կովկասի տրանսպորտային ցանցերի զարգացման հեռանկարներըՇվեյցարիան կարևորում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումըՎահագն Խաչատուրյանն ընդունել Է Ալժիրի Ազգային խորհրդի նախագահինԵրկաթուղու հարցը մտնում է նոր փուլ. Թրամփի փեսայի դեմ դատական հայց է ներկայացվելԿսահմանվի ինքնակամ շինությունների օրինականացման հստակ ընթացակարգՀույսով եմ խաղաղության համաձայնագրի կետերը շուտով կիրականացվենCOP-ի ամբողջ նպատակն է որոշումները դարձնել ավելի շոշափելիՍարգիս Խանդանյանը «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է Ալժիրի Ազգային խորհրդի խոսնակ Ազուզ ՆասրիինՊետք է բազմապատկենք առկա ռեսուրսները. մենք կհաղթենք ԿառավարություններինՄենք կլիմայի վրա կտեսնենք ծանր հետևանքներ, որն իր ազդեցությունը կունենա կենսաբազմազանության վրաՄոսկվան պատրաստ է մասնակցել TRIPP-ին. ԼավրովՄենք միավորվում ենք, առաջ շարժվում, որպեսզի հաջորդ սերունդները կարողանան ապրել այս մոլորակումԿոչ ենք անում իրագործեն խաղաղության համաձայնագրի դրույթները, որը նաև ներառում է կալանավորված անձանձՖՄԿ գլխավոր քարտուղարը կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղությունըՀյուսիսային Կորեայի հրթիռները, ԱՄՆ-ի 50 միլիարդը և Կալինինգրադի շուրջ վտանգավոր սցենարըՀՀ-ն Կանադայում ռազմական կցորդ կունենաՀայ-թուրքական սահմանը կարող է բացվել. Լը Պենը պահանջել է դադարեցնել Թուրքիային աջակցությունըՎանաձորում թմրամիջոց և զենք-զինամթերք են հայտնաբերելՖիրդուսի թաղամասում 76-ամյա տղամարդն ընկել է կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից․ նա վերակենդանացման բաժանմունքում էԿենսաբազմազանությունը պետք է լինի յուրաքանչյուր որոշում կայացնելու մաս. ԳուտերեշՀայ մարզիկի ռեկորդը. Ինդոնեզիայի նարնջագույն երկինքն ու Թուրքիայի եղանակային վտանգըՀՀ-ն հանձնառու է նպաստել աշխարհքաղաքական երկխոսություններին
Ամենադիտված