Վրացական «Իմեդի»-ում աշխատանքից ազատում են Սաակաշվիլիի PR-ով զբաղվող լրագրողներին
Վերջին լուրեր
Վրացական «Իմեդի» հեռուստաընկերությունում դադարեցվել են աշխատանքային պայմանագրերը 36 լրագրողի հետ։
Հեռուստաընկերությունն օրեր առաջ վերադարձվել էր հանգուցյալ ընդդիմադիր գործիչ Բադրի Պատարկացիշվիլիի ընտանիքին. հաղորդում է ВЗГЛЯД-ի թղթակիցը Թբիլիսիից՝ վկայակոչելով «Պիրվելի» գործակալությանը։
Աշխատանքից ազատվածների շարքում կան հայտնի լրագրողներ, ովքեր վերջին տարիներին այս կամ այն կերպ մասնակցել են Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի և նրա գլխավորած կուսակցության PR քարոզարշավին՝ նյութեր պատրաստելով այն ժամանակ ընդդիմություն հանդիսացող կուսակցության դեմ, որը այժմ հանդիսանում է իշխանություն։
Հիշեցնենք, որ Բադրի Պատարկացիշվիլիի կողմից 2000 թվականին ստեղծված հեռուստաընկերությունը վերադարձվել է հանգուցյալ ընդդիմադիր օլիգարխի ընտանիքին սիմվոլիկ գումարի՝ 3 լարիի դիմաց (1 դոլար 80 ցենտ)։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)