CNN-ը հրապարակել է Ուկրաինայի՝ Ղրիմի կամրջի վրա փորձարարական ԱԹՍ կիրառելու կադրերը (լուսանկարներ, տեսանյութ)
ԼուսանկարներՈւկրաինայի անվտանգության ծառայությունները CNN-ին են փոխանցել բացառիկ կադրեր, որոնք տեսագրվել են հուլիսին, երբ նրանք փորձարարական ծովային անօդաչու թռչող սարք են օգտագործել՝ հարձակվելով Ղրիմի կամրջի վրա։ Ուկրաինայի անվտանգության ծառայությունները, տրամադրելով հարձակման մասին նոր մանրամասներ, զգուշացրել են, որ նման հարձակումներ նորից են լինելու:
Սա առաջին դեպքն է, երբ Ուկրաինայի անվտանգության ծառայությունները բացահայտորեն ստանձնում է գործողության պատասխանատվությունը:
Հուլիսի 17-ին տեղի ունեցած հարձակումը վնասել է կամրջի ճանապարհային գոտիները, և, ըստ ռուս պաշտոնյաների, սպանվել է երկու խաղաղ բնակիչ։ Սա երկրորդ հարձակումն է կենսական նշանակության անցակետի վրա, որով երևում է, թե որքան դժվար է պաշտպանել թերակղզու միակ անկախ կապը Ռուսաստանի հետ:
«Կամուրջը մեծ հանդիսավորությամբ բացվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից՝ 2018 թվականին, և խորհրդանշում է Ուկրաինային տիրանալու և Ռուսաստանին ընդմիշտ կապելու նրա ցանկության խորհրդանիշը: Սա նաև կարևոր մատակարարման օղակ է Ղրիմում Ռուսաստանի ռազմական գործողության համար»,-գրում է CNN-ը:
Տեսանյութը՝ այստեղ։