Մեծ Բրիտանիայի վարչապետը Ռուսաստանին մեղադրել է «էներգետիկ զինադադարը» խախտելու մեջ Ալբանիայում հակակառավարական ցույցերի ժամանակ բախումներ են տեղի ունեցել Հռոմի պապը վիրահատությունից հետո առաջին անգամ դիմել է հավատացյալներին Լեհաստանը նախատեսում է երեք անգամ բարձրացնել օտարերկրացիների մուտքի համար անհրաժեշտ նվազագույն գումարը Եվրախորհրդարանի ղեկավարը կոչ է արել խստացնել այցագրային սահմանափակումները ՌԴ քաղաքացիների համար Ֆիդանն ու Ալիևը քննարկել են վերջին շրջանի թուրք-ադրբեջանական հարաբերությունները Մի շարք ապրանքների վրա 2027-ից հսկիչ նշանների պահանջը կընդլայնվի Կոտայքում «Chevrolet Volt»-ը գլխիվայր շրջվելով հայտնվել է ձորում․ մայր ու դուստր տեղափոխվել են հիվանդանոց Marca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածու Ամիսներ շարունակվող անտառային հրդեհները Հարավարևելյան Ասիայում օդի աղտոտվածության ճգնաժամ են առաջացրել Իրանը նախազգուշացրել է Հորմուզի նեղուցով չհամաձայնեցված անցման հետևանքների մասին Մինչև 2031թ-ը կլինի՞ խաղաղության պայմանագիր․ ինչպես է Փաշինյանը «տեղաշարժելու» Արծվաշենը 

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքով նախաձեռնված հերթական քրեական վարույթն ուղարկվել է դատարան

Իրավունք

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է մի շարք անձանց կողմից իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթից անջատված մասով նախաքննությունը: Այս մասին հայտնում է ՀՀ ՔԿ-ն։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2023թ. մարտի 14-ին` ժամը 23:30-ին, Երևան քաղաքի Նալբանդյան փողոցում, թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալվել էր Երևան քաղաքի 39-ամյա բնակիչ, ում անձնական խուզարկությամբ հայտնաբերվել էին թվով 3 փաթեթ՝ 1.056 գրամ քաշով «մեթամֆետամին», մանր չափերի՝ ընդհանուրը 0,6 գրամ քաշով «տետրահիդրոկաինաբինոլներ պարունակող բուսական խառնուրդ» տեսակի թմրամիջոցներ,ինչպես նաև՝ անշեղբ, հարվածող-ջարդող կռփազենք։

Իրականացված վարութային և ապացուցողական մեծածավալ գործողությունների, ինչպես նաև ոստիկանության ծառայողների կողմից կատարված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել էին քրեական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ. տվյալներ էին ստացվել՝ թմրամիջոցների իրացմամբ զբաղվող հանցավոր շղթայի ևս երկու մասնակցի, նրանց գտնվելու վայրի մասին:

ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ ԹԱՇԴՊ վարչության ծառայողների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, ժամեր անց Երևան քաղաքի Աճառյան փողոցում գտնվող հյուրանոցային համալիրում հայտնաբերվել և ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով ձերբակալել էին Երևանի և Արմավիրի մարզի՝ 1984թ. ծնված երկու տղամարդ:

Նախաքննությամբ պարզվել էր, որ վերջիններս, խմբի կազմում նախնական համաձայնությամբ, իրացնելու նպատակով, ապօրինի ձեռք էին բերել և պահել առաձնապես խոշոր չափերի՝ 15,8166 գրամ քաշով «Մեթամֆետամին», խոշոր չափերի՝ ընդհանուր 0.735 գրամ քաշով «Ացետիլացված ափիոն» և զգալի չափերի՝ ընդհանուր 11,97 գրամ քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցներ, որոնք հայտնաբերվել էին  Երևան քաղաքի Աճառյան փողոցում գտնվող վերոհիշյալ հյուրանոցային համալիրում կատարված խուզարկությամբ:

Բացի այդ, նախաքննությամբ պարզվել էր նաև, որ  Արմավիրի մարզի՝ 1984 թվականին ծնված բնակիչն իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել և իր մոտ ապօրինի պահել է զգալի չափերի՝ ընդհանուր 0,125 գրամ քաշով «Մեթամֆետամին» տեսակի և մանր չափերի, ընդհանուրը՝ 0,68 գրամ քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցներ, որոնք հայտնաբերվել էին վերջինիս անձնական խուզարկությամբ:

Քննությամբ պարզվել էր, որ հիշյալ անձանց կողմից վարձակալված հյուրանոցային համարը որոշակի ժամանակահատվածում ծառայեցվել է՝ որպես թմրամիջոցների պատրաստման, իրացման նպատակով փաթեթավորման տարածք։

Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա՝ 39-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրեսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասով,  393-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 334-րդ հոդվածի 1-ին մասով, Երևան քաղաքի 1984 թվականին ծնված բնակչին մեղադրանք է ներկայացվել  ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, իսկ Արմավիրի մարզի՝ 1984 թվականին ծնված բնակչին՝ 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և  393-րդ հոդվածի 1-ին մասով:

Որպես խափանման միջոց՝ նշված  երեք մեղադրյալների նկատմամբ կիրառվել է կալանավորումը:

Վերջիններիս մասով նախաքննությունն  ավարտվել է, նրանց վերաբերյալ նյութերն առանձնացվել են առանձին վարույթում և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան:

Թմրամիջոցների ապօրինի ձեռք բերման աղբյուրը, շրջանառության շղթայում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու մասով նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մեծ Բրիտանիայի վարչապետը Ռուսաստանին մեղադրել է «էներգետիկ զինադադարը» խախտելու մեջԱլբանիայում հակակառավարական ցույցերի ժամանակ բախումներ են տեղի ունեցելՀռոմի պապը վիրահատությունից հետո առաջին անգամ դիմել է հավատացյալներինԼեհաստանը նախատեսում է երեք անգամ բարձրացնել օտարերկրացիների մուտքի համար անհրաժեշտ նվազագույն գումարըԵվրախորհրդարանի ղեկավարը կոչ է արել խստացնել այցագրային սահմանափակումները ՌԴ քաղաքացիների համարՖիդանն ու Ալիևը քննարկել են վերջին շրջանի թուրք-ադրբեջանական հարաբերություններըՄի շարք ապրանքների վրա 2027-ից հսկիչ նշանների պահանջը կընդլայնվիԿոտայքում «Chevrolet Volt»-ը գլխիվայր շրջվելով հայտնվել է ձորում․ մայր ու դուստր տեղափոխվել են հիվանդանոցMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուԱմիսներ շարունակվող անտառային հրդեհները Հարավարևելյան Ասիայում օդի աղտոտվածության ճգնաժամ են առաջացրելԻրանը նախազգուշացրել է Հորմուզի նեղուցով չհամաձայնեցված անցման հետևանքների մասինՄինչև 2031թ-ը կլինի՞ խաղաղության պայմանագիր․ ինչպես է Փաշինյանը «տեղաշարժելու» ԱրծվաշենըCOP17-ի Կապույտ գոտում բացվել է Հայաստանի ազգային տաղավարըՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչները քննարկում են հավաքական անվտանգության հարցերըՀայաստանի և Ֆրանսիայի պաշտպանական գերատեսչությունները քննարկել են կադրային քաղաքականության հարցերըԹուրքիայի պատվիրակությունը Բաքվում Իսրայելի նախագահի ելույթի ժամանակ լքել է քննարկումների դահլիճըԹարմ պտուղ, սննդամթերք ու խմիչք արտահանող տնտեսվարողներին հոկտեմբերին ևս աջակցություն կտրամադրվիՔննարկվել են պաշտպանության բնագավառում ՀՀ-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հարցերՉեմ բացառում ավելի մեծ գնաճ․ ե՞րբ կբարելավվի ՀՀ քաղաքացու կյանքի որակը․ Միքայելյանի մեկնաբանությունը Պապիկյանը հանձնարարել է ամրապնդել կարգապահությունը զորամասերումՀայտնի է Սեդրակ Առուստամյանի վերաբերյալ որոշումըReuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ումՂազախստանի նախագահը Բաքվի գագաթնաժողովում խոսել է Հայաստանի և Ադրբեջանի հաշտեցման մասինԱնտոնիու Գուտերեշի գլխավորած պատվիրակությունն այցելել է ՄատենադարանՀռոմում հանդիպել են Հայաստանի և Ֆրանսիայի խորհրդարանների նախագահներըՀարավային Կովկասի տրանսպորտային ցանցերի զարգացման հեռանկարներըՇվեյցարիան կարևորում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումըՎահագն Խաչատուրյանն ընդունել Է Ալժիրի Ազգային խորհրդի նախագահինԵրկաթուղու հարցը մտնում է նոր փուլ. Թրամփի փեսայի դեմ դատական հայց է ներկայացվելԿսահմանվի ինքնակամ շինությունների օրինականացման հստակ ընթացակարգՀույսով եմ խաղաղության համաձայնագրի կետերը շուտով կիրականացվենCOP-ի ամբողջ նպատակն է որոշումները դարձնել ավելի շոշափելիՍարգիս Խանդանյանը «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է Ալժիրի Ազգային խորհրդի խոսնակ Ազուզ ՆասրիինՊետք է բազմապատկենք առկա ռեսուրսները. մենք կհաղթենք ԿառավարություններինՄենք կլիմայի վրա կտեսնենք ծանր հետևանքներ, որն իր ազդեցությունը կունենա կենսաբազմազանության վրաՄոսկվան պատրաստ է մասնակցել TRIPP-ին. ԼավրովՄենք միավորվում ենք, առաջ շարժվում, որպեսզի հաջորդ սերունդները կարողանան ապրել այս մոլորակումԿոչ ենք անում իրագործեն խաղաղության համաձայնագրի դրույթները, որը նաև ներառում է կալանավորված անձանձՖՄԿ գլխավոր քարտուղարը կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղությունըՀյուսիսային Կորեայի հրթիռները, ԱՄՆ-ի 50 միլիարդը և Կալինինգրադի շուրջ վտանգավոր սցենարըՀՀ-ն Կանադայում ռազմական կցորդ կունենաՀայ-թուրքական սահմանը կարող է բացվել. Լը Պենը պահանջել է դադարեցնել Թուրքիային աջակցությունըՎանաձորում թմրամիջոց և զենք-զինամթերք են հայտնաբերելՖիրդուսի թաղամասում 76-ամյա տղամարդն ընկել է կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից․ նա վերակենդանացման բաժանմունքում էԿենսաբազմազանությունը պետք է լինի յուրաքանչյուր որոշում կայացնելու մաս. ԳուտերեշՀայ մարզիկի ռեկորդը. Ինդոնեզիայի նարնջագույն երկինքն ու Թուրքիայի եղանակային վտանգըՀՀ-ն հանձնառու է նպաստել աշխարհքաղաքական երկխոսություններինԻրանի զինված ուժերը հայտնել են Հորմուզի նեղուցում լցանավի վրա հրդեհի մասինԱՄՆ-ում մարդկանց խրախուսվում է «լիբերալ» սրճարաններում վճարել Թրամփի պատկերով մետաղադրամներովԴատարանը մերժեց Երեմ Սարգսյանին Ծառուկյանի գործով դատաքննությունից հեռացնելու դատախազության միջնորդությունը
Ամենադիտված