Օգոստոսի 14-ին վիրավորված զինծառայողի բուժման մեջ արձանագրվել է դրական տեղաշարժ․ ՊՆ
ՀասարակությունՕգոստոսի 14-ին Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կրակի հետևանքով վիրավորված զինծառայողի բուժման մեջ արձանագրվել է դրական տեղաշարժ։ Զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, գտնվում է հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ–ից։