Ամերիկացին ջեքփոթ է շահել՝ 7 տարի շարունակ նույն թվերով վիճակախաղ խաղալով
ԱյլԱՄՆ-ում մի տղամարդ ջեքփոթ է շահել՝ յոթ տարի վիճակախաղում խաղալով նույն թվերով, գրում է UPI-ն։
Վիճակահանության հաղթողի անունը Փոլ Քոդիլ է, նա ապրում է Հյուսիսային Կարոլինայում։ Տղամարդը վիճակախաղի ներկայացուցիչներին պատմել է, որ վերջին յոթ տարիներին օգտագործել է թվերի նույն համակցությունը և սպասում էր, որ բախտն իրեն կժպտա։
«Թվերը իմ ընտանիքի անդամների տարբեր ծննդյան օրերն են», - բացատրել է նա իր ընտրությունը:
Հաղթանակի շնորհիվ Փոլը մինչև կյանքի վերջ կստանա տարեկան 25 հազար դոլար։ Քոդիլը հիշում է, որ երբ իմացավ, որ շահել է խաղարկությունը, սկզբում չէր հավատացել իր աչքերին և մտածել էր, որ ինչ-որ սխալ է տեղի ունեցել, ուստի մի քանի անգամ կրկնակի ստուգել էր իր տոմսը։
«Ես ողջ գիշեր չկարողացա քնել», - խոստովանել է նա:
Ամերիկացին հավելել է, որ ստացած գումարի շնորհիվ կկարողանա գնել այն տունը, որի մասին վաղուց էր երազել։