ՄԱԿ–ում Բրազիլիայի դեսպանը կոչ է արել դադարեցնել ԼՂ անմեղ քաղաքացիական բնակչության տառապանքը
Բրազիլիան վերահաստատում է իր հանձնառությունը Ադրբեջանի ու Հայաստանի տարածքային ամբողջականությանը` նրանց միջազգայնորեն ճանաչված սահմաններով, հայտարարել է ՄԱԿ–ում Բրազիլիայի դեսպան Սերխիո Ֆրանչիա Դանեսը։
«Այնուամենայնիվ, սահմանային հսկողությունն ամրապնդելու քայլերը պետք է հաշվի առնեն մարդասիրական իրավունքի հիմնարար սկզբունքները՝ կանխելու կամ նվազեցնելու անմեղ մարդկանց տառապանքը: Մենք ընդգծում ենք, որ ներկայիս փակուղային վիճակը՝ անկախ դրա պատճառներից, վտանգի տակ է դնում հազարավոր մարդկանց կյանքը: Մենք կոչ ենք անում կողմերին գտնել մեխանիզմներ՝ երաշխավորելու, որ մարդասիրական իրավունքն անխոչընդոտ հասնի Ղարաբաղ, այդ թվում` Աղդամ–Խանկենդի (Ստեփանակերտ – խմբ․) ճանապարհի միջոցով»։
Նա կոչ է արել դադարեցնել ԼՂ անմեղ քաղաքացիական բնակչության տառապանքը։


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը