Անհրաժեշտ է դադարեցնել Լաչինի միջանցքի շրջափակումը և օգտագործել մարդասիրական այլ ճանապարհներ. ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչ
Արտաքին Քաղաքական
ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչ Դմիտրի Պոլյանսկին հայտարարեց, որ Մոսկվան ակտիվորեն աշխատում է Հայաստանի և Ադրբեջանի հաշտեցման համար, կարևոր է երկու երկրների սահմանազատումը, երկխոսության մեջ անհրաժեշտ է ԼՂ բնակիչների իրավունքների երաշխավորությունը։
«Մենք մտահոգված ենք, որ շարունակվում է Լաչինի միջանցքի արգելափակումը։ Ներկայումս քայլեր են անհրաժեշտ՝ թոթափելու լարվածությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ։ Մասնավորապես՝ դադարեցնելու Լաչինի միջանցքի արգելափակումը և օգտագործելու մարդասիրական այլ ճանապարհներ»,– ասաց նա։
Նա նշեց, որ Հայաստանի և Ադրբեջանի հաշտեցումը հնարավոր չէ, եթե հստակ անվտանգության երաշխիքներ չլինեն ԼՂ բնակիչների համար՝ միջազգայնորեն ճանաչված սկզբունքների հիման վրա։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան