Պուտին․ Արևմուտքի աջակցությունը Ուկրաինային ծառայում է սեփական շահերին Դանիել Դևիս․ պատերազմի շարունակությունը կարող է կործանարար լինել Ուկրաինայի համար Բեռլինում հազարավոր երիտասարդներ դուրս են եկել փողոց՝ ընդդեմ զորակոչի Ռուսական հրթիռներ՝ ՆԱՏՕ-ի տարածքո՞ւմ․ Լեհաստանը խոսում է սադրանքի մասին «Մոսադի» ղեկավարը Վաշինգտոնում կոչ է արել վերսկսել Իրանի դեմ հարվածները Ֆիդանը քննադատել է ՆԱՏՕ-ին․ «Մեր անվտանգությունը Մերձավոր Արևելքում չի ապահովվել» Լոռու մարզի որոշ բնակավայրերում գազանջատումներ կլինեն «Գրոսսին լրտես է»․ Իրանում պահանջում են արգելել միջուկային գործակալության ղեկավարի մուտքը Գազայի համար խոստացված 17 միլիարդից 2 տոկոսն էլ չկա․ բանագնացը մեկնում է Մոսկվա Միլիարդների խաղ․ GTA VI-ը վաճառքի և ժողովրդականության նոր ռեկորդներ է սահմանում Թուրքիան ստացել է առաջին երեք «Քըզըլէլմա» անօդաչու կործանիչները․ հայտարարվում է նոր փուլ 11 տարվա աշխատանք՝ հանուն առողջ մաշկի․ անվանի բժշկի ստեղծած Արմոդերմը՝ միջազգային շուկայի ճանապարհին 

Հայաստանի ամենահարուստ ավագանու անդամների թոփ 10-յակը

Վերլուծական

Անդրադառնալով ՀՀ խոշոր համայնքների և քաղաքների ավագանու անդամների կողմից ներկայացված եկամտի և ունեցվածքի հայտարարագրերին՝ այսօր կառանձնացնենք հետհեղափոխական Հայաստանի ամենահարուստ ավագանու անդամների տասնյակը։

Այսպես, ըստ Իջևանի համայնքապետ Արթուր Ճաղարյանի ներկայացրած հայտարարագրի, նրա եկամտի աղբյուրը համայնքի ղեկավարի պաշտոնում ստացած աշխատավարձն է՝ 4 մլն 483 հազար դրամ (1 տարվա համար)։ Նա հայտարարագրել է 404 հազար դրամ դրամական միջոց։ Ճաղարյանը հայտարարագրել է նաև մեկ բնակելի տուն և հողամաս Տավուշի մարզի Բերքաբեր համայնքում, մեկ բնակարան և երկու հողակտոր էլ Իջևան քաղաքում։ Որևէ շարժական կամ թանկարժեք գույք Ճաղարյանը չի հայտարարագրել։ 

Ճաղարյանի տեղակալ Արգիշտի Ամիրխանյանը հայտարարագրել է բնակարան և հողամասեր, 2021-ին ձեռք բերված անհատական բնակելի տուն, 2019-ին ձեռք բերված FORD մակնիշի ավտոմեքենա,  2021-ին ձեռք բերված GMC մակնիշի ավտոմեքենա, հաշվետու տարվա եկամուտները կազմել են 6,467,651.00 դրամ:

Դիլիջանի համայնքապետի տեղակալ Արման Բազինյանը հայտարարագրել է երկու բնակարան Դիլիջանում,  2015-ին ձեռք բերված HONDA մակնիշի ավտոմեքենա, 500,000.00 կանխիկ դրամ, տարվա ընթացքում ստացված եկամուտը կազմել է 4,686,230.00 դրամ, իսկ ահա ստացված վարկերն ու փոխառությունները՝ 2,370,683.00 դրամ:

Թալին համայնքի ղեկավարի տեղակալ Խաչատուր Տերտերյանը հայտարարագրել է երեք հողամաս և անհատական բնակելի տուն, 2013-ին ձեռք բերված OPEL մակնիշի ավտոմեքենա, տվյալ տարվա սկզբում առկա կանխիկ դրամը կազմել է 100,000.00 դրամ,  հաշվետու տարվա եկամուտները՝ 2,584,795.00 դրամ:

Էջմիածնի ավագանու անդամ  Արամայիս Միրզոյանը Մրգաստանում երեք անշարժ գույքի միանձնյա սեփականատեր է։ Նա 2011–2012 թվականներին ձեռք է բերել առանձնատուն և երկու շինություն։ Որպես շարժական գույք հայտարարագրել է 2015 թվականի արտադրության CADILLAC, 2016 թվականին գնել է 25 հզր դոլար արժողությամբ ժամացույց, բանկային հաշվին երեք միլիոն դրամ ունի, կանխիկ՝ 4 մլն դրամ, հորից՝ Աշոտ Միրզոյանից նվիրատվություն է ստացել 21.5 մլն դրամ (մոտ 54 հզր դոլար), Իսկուհի Թալաշյանից՝ 53 հզր դոլար։

Ջերմուկ համայնքի ղեկավարի տեղակալ Աշոտ Խաչատրյանը հայտարարագրել է բնակարան բազմաբնակարան շենքում, հասարակական նշանակության շինություն,  KIA մակնիշի ավտոմեքենա,  տարվա կտրվածքով եկամուտները կազմել են 16,341,724 հազար դրամ:

Երևանի ավագանու անդամ Աննա Պապյանը հայտարարագրել է բնակարաններ՝ Նորքում և Վանաձոր քաղաքում, բանկային ավանդները կազմել են 2,000.00 , 3,000.00 և 500 ԱՄՆ դոլար, 1,275,000.00 դրամ: Ստացված եկամուտները կազմել են  96,600.00 դրամ:

Ավագանու անդամ Արմեն Կոտոլյանի հայտարարագիրը կարող եք տեսնել ստորև․

2 անշարժ գույք, ավտոմեքենա, 20 հազար դոլար. ՇՎՏՄ ղեկավար Արմեն Կոտոլյանի  հայտարարագիրը - YouTube

Վեդիի ավագանու անդամ Արսեն Միրզոյանը հայտարարագրել է Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն նոր կառուցված, ձեռք բերված և անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի կողմից հաշվառված ու գնահատված այն շինությունները, որոնք դեռևս չեն ստացել իրավունքների պետական գրանցում, հողամաս, MERCEDES-BENZ  մակնիշի ավտոմեքենա։ Հաշվետու ժամանակաշրջանի եկամուտները կազմել են 180,000.00 դրամ:

Մեծամորի ավագանու անդամ Աշոտ Բարեղամյանը հայտարարագրել է հողամաս Գետաշեն համայնքում, 2018 թվականին ձեռք բերված TOYOTA մակնիշի ավտոմեքենա, 8,000,000.00 կանխիկ գումար: Հայտարարատուի անունից, օգտին կամ հաշվին ձեռք բերված, երրորդ անձին պատկանող կանխիկ դրամը, կամ կանխիկ դրամը, որից փաստացի օգուտ է ստանում կամ այն տնօրինում է հայտարարատուն, կազմել  է 4,000,000.00 ՀՀ դրամ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պուտին․ Արևմուտքի աջակցությունը Ուկրաինային ծառայում է սեփական շահերինԴանիել Դևիս․ պատերազմի շարունակությունը կարող է կործանարար լինել Ուկրաինայի համարԲեռլինում հազարավոր երիտասարդներ դուրս են եկել փողոց՝ ընդդեմ զորակոչիՌուսական հրթիռներ՝ ՆԱՏՕ-ի տարածքո՞ւմ․ Լեհաստանը խոսում է սադրանքի մասին«Մոսադի» ղեկավարը Վաշինգտոնում կոչ է արել վերսկսել Իրանի դեմ հարվածներըՖիդանը քննադատել է ՆԱՏՕ-ին․ «Մեր անվտանգությունը Մերձավոր Արևելքում չի ապահովվել»Լոռու մարզի որոշ բնակավայրերում գազանջատումներ կլինեն Լագարդը զգուշացնում է Եվրոպային՝ կիբեռսպառնալիքները և տնտեսական ռիսկերը մեծանում են«Գրոսսին լրտես է»․ Իրանում պահանջում են արգելել միջուկային գործակալության ղեկավարի մուտքըԲրիտանիան հաստատել է կիբեռգործողությունները Ռուսաստանի և Չինաստանի դեմԳազայի համար խոստացված 17 միլիարդից 2 տոկոսն էլ չկա․ բանագնացը մեկնում է ՄոսկվաՌուսաստանն ու Ուզբեկստանը ստորագրել են 2027 թվականի ռազմական համագործակցության ծրագիրՄիլիարդների խաղ․ GTA VI-ը վաճառքի և ժողովրդականության նոր ռեկորդներ է սահմանումԹուրքիան ստացել է առաջին երեք «Քըզըլէլմա» անօդաչու կործանիչները․ հայտարարվում է նոր փուլՌուսաստանը չի տեսնում միջուկային բանակցությունների արագ վերսկսման հիմքերԷստոնիան դեկտեմբերի 1-ից փակում է Ռուսաստանի հետ ավտոանցակետերը11 տարվա աշխատանք՝ հանուն առողջ մաշկի․ անվանի բժշկի ստեղծած Արմոդերմը՝ միջազգային շուկայի ճանապարհինBIGBANG-ի անակնկալ երգը․ ի՞նչ է նշանակում «GiiiRIP» անունըՀարավային Կորեայում քննություններին իրենց հետ գաջեթներ բերող ուսանողները կարող են բանտարկվելՄերցը պատրաստ է մեղմել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները․ ո՞րն է Բեռլինի պայմանըԻրանը հերքել է ԱՄՆ-ի մեղադրանքները քիմիական և կենսաբանական զենքի մասինՇարմազանովը՝ Փաշինյանին․ Ալիևի պահանջը կատարելուց հետո ինձ ի՞նչ՝ վարչապետ կմնաս, թե՞ ոչԻրանի պատերազմը կանգնեցնելու փորձը տապալվել է․ ԱՄՆ Սենատում 48 ձայնը չի բավարարելՊենտագոնը զինամթերքի արտադրության երկարաժամկետ ծրագիր չունիԼը Պենի կուսակցության գրասենյակում խուզարկություն է անցկացվելԹրամփը Եվրոպային հորդորել է գործարքի գնալ Պուտինի հետ․ ո՞ւր կուղղվեն Ուկրաինայի գումարները«Բիթլզի» 1965-ի երգը նոր տեսահոլովակ ունի․ գլխավոր դերում Օուեն Քուպերն էԵրեկ Հաագայում պատմական վճիռ է կայացվել, որը կարևոր նախադեպ է նաև Արցախի հարցի համարՄոսկվան մերժում է Ուկրաինայի նույնիսկ «քվազիանդամակցությունը» ՆԱՏՕ-ինՀայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի՝ մասնագիտացված բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակովՋեյմս Բլանթը ստացել է «Icon» մրցանակն ու իրեն համացանցային մեմ անվանելՏափերականի դպրոցի առաջին դասարանի ուսուցչուհին սկոտչով փակել է աշակերտների բերաններըԻնչո՞ւ Ստալոնեն չէր վաճառում «Ռոքիի» սցենարը․ այդ պատմությունն արդեն մեծ էկրանին էՅՈՒՆԻՍԵՖ․ Ուկրաինայում տասը ամսում 114 երեխա է զոհվել, 1 030-ը՝ վիրավորվելԸստ Կիևի՝ Թաթարստանում նավթի մեկ բաք է բռնկվել, ևս երկուսը վնասվել ենԱրամ Առաջինը հանդիպել է Լիբանանի նախագահի հետ Փոփոխություններ կլինեն վաղաժամ ծննդաբերության դեպքում հղիության և ծննդաբերության արձակուրդի տրամադրման կարգումԵՄ-ն Ուկրաինային փոխանցել է 7,9 միլիարդ եվրո՝ բարեփոխումների դիմացԳոհաբանության տոնից առաջ ԱՄՆ-ում մեկ գալոն բենզինի գինն իջել է մինչև 3,69 դոլարՇիրակի քրեական ոստիկանները թմրանյութի իրացումների շղթա են բացահայտել Թեհրանի ազատ շուկայում մեկ դոլարն արժե մոտ 270 հազար թումանՈւկրաինայում շուրջ 100 ուղևորատար գնացք է ուշանում․ որոշ չվերթների ուշացումը գերազանցել է 10 ժամըՄիջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենՀորմուզով նավթի հոսքն աճել է․ «Բրենթի» գինն իջել է մինչև 91,36 դոլարՄեծ Բրիտանիայում էլեկտրաէներգիայի վճարները կշարունակեն աճել․ պետական աջակցությունը բավարար չէՄոսկվան դեմ է Ուկրաինային ՆԱՏՕ-ի օրինակով անվտանգության երաշխիքներ տալունԻրանը մտադիր է Հայաստանի հետ սահմանին անցակետը դարձնել երկրի ամենաբանուկ ցամաքային առևտրային անցակետը Մոսկվան արձագանքել է Ղրիմի կամրջի վրա հարձակմանը Նիդերլանդների մասնակցության մասին տեղեկություններինԿիևում ռուսական հարվածներից 6 մարդ է զոհվել, վնասվել է երեք կամուրջԻրանը հայտնում է Հորմուզի նեղուցում երկու նավթատարի հրդեհի մասին
Ամենադիտված