ՊՆ-ն առաջարկում է արտերկրում գտնվող զինծառայողներին եւ նրանց ընտանիքներին տրամադրել բժշկական ծառայությունների
ՀասարակությունՊաշտպանության նախարարությունն առաջարկում է արտերկրում գտնվող զինծառայողներին եւ նրանց ընտանիքի անդամների համար ապահովել բժշկական ծառայությունների մատուցում։ Այս մասին տեղեկանում ենք Կառավարության նիստի չզեկուցվող հարցերի փաթեթից։
Հիմնավորման մեջ նշվում է, որ արտերկրում՝ Ռուսաստանի դաշնությունում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Միացյալ Թագավորությունում, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում եւ Ղազախստանի Հանրապետությունում ուսման կամ ծառայության գործուղված ՀՀ ԶՈՒ զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների բժշկական օգնության եւ սպասարկման ծառայություններ չեն մատուցվում, մինչդեռ համաձայն «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 64-րդ հոդվածի՝ զինծառայողները, ինչպես նաեւ նրանց ընտանիքների անդամները Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին ապահովվում են որակյալ բժշկական օգնությամբ` համապատասխան գերատեսչական ռազմաբժշկական հաստատություններում: