Մարզահամերգային համալիրում օդափոխության համակարգի ստեղծման համար 18.5 մլն դրամ կտրամադրվի
ՀասարակությունՀՀ կառավարությունը շուրջ 18.5 մլն դրամով կավելացնի «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ–ի կանոնադրական կապիտալը։ Այս մասին տեղեկանում ենք Կառավարության նիստի չզեկուցվող հարցերի փաթեթից։
Նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման համար համալիրի կողմից հայտարարվել է պայմանով մրցույթ եւ կնքվել է պայմանագիր՝ «ՍՏ ԱՐՏ» ՍՊԸ-ի հետ։
Նշված գումարը կտրամադրվի մարզահամերգային համալիրին ամրացված շենքի օդափոխության համակարգի ստեղծման, արդիականացման, վերազինման եւ հիմնանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման նպատակով: