ՀՀ կառավարությունը դիմել է Եվրոպական դատարան՝ Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով
Իրավունք
Ադրբեջանի զինված ուժերի կողմից երեկ ձերբակալվել էր հայ պահեստազորային, վարժական հավաքի մասնակից Գ. Ո.-ն:
ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի մամուլի խոսնակ Հասմին Սամվելյանը հայտնեց, որ այդ գործի վերաբերյալ ՀՀ կառավարությունը դիմել է Եվրոպական դատարան Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով․
«Իսկ Վագիֆ Խաչատրյանի գործով մինչև մեր ժամկետը` օգոստոսի 16-ը առարկություններ և դիրքորոշումներ են ներկայացվել Ադրբեջանի ներկայացրած գործի վերաբերյալ»,- ասաց նա։
Սամվելյանի խոսքով` այս փուլում հնարավոր ամեն բան արվել է, իսկ մնացածը հետագայում կերևա՝ ըստ դատարանի որոշումների․ հայկական կողմի քայլերը դրանցից են կախված։


















































Ամենադիտված
Էմոցիաների տակ հայտարարություններ եմ արել, որոնց համար չեմ հպարտանում. ներողություն եմ խնդրում (տեսանյութ)