Հայտնի է այն մթերքը, որը կարող է պաշտպանել քաշի ավելացումից
Այլ
Միացյալ Նահանգների գյուղատնտեսության դեպարտամենտի Գյուղատնտեսական հետազոտությունների ծառայության գիտնականները պարզել են, որ և՛ կաղամբի թերհաս տերևները, և՛ հասուն կաղամբը կարող են սահմանափակել քաշի ավելացումը՝ ազդելով աղիների բակտերիաների վրա: Ուսումնասիրությունը ներկայացվել է Ամերիկյան քիմիական ընկերության կողմից, գրում է Gazeta-ն։
Հետազոտողները պարզել են, որ երիտասարդ և հասուն կարմիր կաղամբը սահմանափակել են քաշի ավելացումը մկների մոտ, ովքեր սնվում էին ճարպային սննդով:
Գիտնականները կարծում են, որ մկների քաշի վրա ազդեցությունը կարող է մասամբ պայմանավորված լինել կենդանիների աղիներում բակտերիաների փոփոխությամբ: Փորձերի ընթացքում ցանկացած տարիքի կաղամբի օգտագործումը մեծացրել է աղիների բակտերիաների բազմազանությունը: Այնուամենայնիվ, այս բարելավումն ավելի ցայտուն էր միկրոկանաչիների դեպքում:
Գիտնականների ստացած արդյունքները դեռևս չեն հաստատվել մարդկանց դեպքում:


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը