Թալանել են ՍՊԸ-ներից մեկի տնօրենի տունը․ գողացել են չհրկիզվող պահարանը, որտեղ եղել է խոշոր գումար
ԻրավունքSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 15-ին բնակարանային գողություն է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը՝ ժամը 13։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մալաթիայի բաժին է դիմել Երևանի բնակիչ, 54-ամյա Հայկ Ա․-ն և հայտնել, որ իրենց տանից գողություն է կատարվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել Ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալի գլխավորությամբ։
Ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Ավետիսյանի գլխավորությամբ։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։