Գերմանիայի Ինտերպոլի կողմից հետախուզվող Իրանի քաղաքացին հայտնաբերվել է «Զվարթնոց» օդանավակայանում
ԻրավունքՈստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ օգոստոսի 16-ին Դուբայ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ձերբակալվել և գծային բաժին է տարվել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 36-ամյա Աֆշին Ա.-ն: Նա 2019 թ. հոկտեմբերի 29-ից Գերմանիայի Դաշնային Հանրապետության Ինտերպոլի կողմից հետախուզվում էր համակարգչային խարդախության մեղադրանքով:
Ինչպես հաղորդում են ՀՀ ոստիկանությունից, խափանման միջոց է ընտրվել կալանքը:
Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ Ինտերպոլի ԱԿԲ և դատախազությանը: