«Վարդաշենում» ազատազրկված անձանց կողմից պատրաստված թաքստոցներից հայտնաբերվել են բջջային հեռախոսներ
ՀասարակությունԿալանավորված անձանց և դատապարտյալների կողմից արգելված իրերի պահման դեմ տարվող պայքարի շրջանակներում օգոստոսի 14-ից 16-ը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման և օպերատիվ բաժինների ծառայողները, իրացնելով նախապես ստացված օպերատիվ տեղեկությունները, տարբեր ժամերի իրականացրել են խուզարկություններ հիմնարկի բնակելի գոտում: Այս մասին հայտնում են «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից։
Արդյունքում՝ նախապես պատրաստված տարատեսակ թաքստոցներից հայտնաբերվել են 4 բջջային հեռախոս և այլ արգելված իրեր: Մասնավորապես` մեկ բջջային հեռախոս հայտնաբերվել է խցերից մեկի սառնարանի վերևի հատվածում պատրաստված թաքստոցից, ևս երկուսը՝ այլ խցերի պահարաններում պատրաստված թաքստոցներից: Մեկ բջջային հեռախոս էլ հայտնաբերվել է զբոսահրապարակից՝ մարզման համար նախատեսված նստարանի տակից:
Դեպքերի առթիվ նախապատրաստվում են նյութեր: