ՀՊՏՀ–ի մասնաշենքում հայտնաբերվել է դի
ՀասարակությունSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնում սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Այդ օրը ժամը 08:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ Պարույր Սևակի փողոց 7 հասցեում գործող Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի 6-րդ մասնաշենքում դի կա։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ Ռուբեն Հ․-ն է, ում տարիքը ճշտվում է։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածն աշխատում էր «Սուր և Նիզակ» ընկերության պահնորդ։