Արցախը պաշտոնապես նման թուղթ չի ստացել. ԱԳ նախարարը՝ Լավրովին վերագրվող առաջարկի մասին
Քաղաքական
Արցախյան կողմը ամենաշահագրգիռն է խաղաղ բանակցության առումով։ Այս մասին Արցախում Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպանության վերաբերյալ ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱՀ ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը։
Պատասխանելով ՌԴ ԱԳ նախարար Լավրովին վերագրվող հարցին, Ղազարյանն ասաց, որ պաշտոնական խողովակներով ԱՀ ԱԳՆ-ն նման փաստաթուղթ չի ստացել։
«Հուլիսի 27-ին ԱԳ հայտարարության մեջ նշվել է նման տեսլականի մասին, որը նախատեսվում է ազգային փոքրամասնության կարգավիճակով Ադրբեջանի օրենսդրության շրջանակներում մեր իրավունքների ապահովմանը։ Մենք հստակ նշել ենք, որ սա իրականությունից կտրված տեսլական է։ Սա ոչ միայն մեր կարծիքն է, այլ այս մասին փաստում են այն իրողությունները, որոնք ունենք գետնի վրա։ Եթե միջնորդներից որևէ մեկը նման հույսեր ուներ, ապա, տեսնելով Ադրբեջանի կողմից այդ քաղաքականության արդյունքները, երբ 120 000 մարդ միտումնավոր մատնված է սովի և ամեն օր ադրբեջանական կողմից հնչում են ռազմատենչ հայտարարություններ և սպառնալիքներ, ոչնչացվում է հայկական պատմական ժառանգությունը, որևէ հիմք որևէ միջնորդ չունի, որպեսզի նման տեսլական հնարավոր լինի կյանքի կոչել։ Այս փաստաթղթի մասով կսահմանափակվեն այսքանով»,- ասաց ԱՀ ԱԳ նախարարը։


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը