Քիմ Քարդաշյանին ծաղրել են նոր սանրվածքի պատճառով
ԱյլԳործարար և հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը համացանցի օգտատերերի կողմից քննադատության է ենթարկվել իր նոր սանրվածքի համար։
Օրերս 42-ամյա Քիմ Քարդաշյանն իր անձնական բլոգում տեսանյութ է հրապարակել, որում հայտնվել է կարճ բոբ սանրվածքով։ Օգտատերերը չեն գնահատել Քիմ Քարդաշյանի կերպարանափոխությունը. համացանցում ռեալիթի շոուի աստղին համեմատել են «Չարլին և շոկոլադի գործարանը» ֆիլմից Վիլլի Վոնկայի և «Շրեկից»՝ լորդ Ֆարկուադի կերպարի հետ:
«Շնորհավորում եմ Քիմ՝ շոկոլադի գործարանի կապակցությամբ», «Քիմը նման է Լորդ Ֆարկուադին», «Ի՞նչ ենք անելու, երբ Քիմը սկսի շոկոլադի գործարան ղեկավարել», «Ես կարծում էի, որ Վիլլի Վոնկան է», - Թվիթերում գրել են օգտատերերը:
Հիշեցնենք, որ վերջերս Քիմ Քարդաշյանը երկրպագուներին խոստովանել էր, որ սպորտով զբաղվելու ժամանակ լուրջ վնասվածք է ստացել։