Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 1-ին Ոստիկանները փորձել են Նատալյա Ռոտենբերգին տնից վտարել․ նա դատարան է դիմել Բաքվում պահվող հայ գերիներին հասցեագրված 1254 նամակները հանձնվել են ՀՀ կառավարությանը ԱԳՆ նախկին շենքը կվերակառուցվի ավելի քան 150 մլն դոլար ներդրմամբ Հայաստանում պետական ծառայողների սոցիալական փաթեթները կվերացվեն․ Թորոսյան ՀՀ-ԱՄՆ. անցնում են գործնական քայլերի․ Վրաստանը կանչել է Իրանի դեսպանին. վեճը սրվում է Լևոն Քոչարյան․ «Հանրային հեռարձակողը պետք է լինի իսկապես հանրային, ոչ թե իշխանական» Դմիտրի Գունկոն պաշտոնապես նշանակվել է «Փյունիկի» գլխավոր մարզիչ Վերջին 10 օրում 13 կին է սպանվել․ 12-ի դեպքում կասկածվում են ամուսինները Նկատվում է կրծքագեղձի քաղցկեղի վաղ փուլերում հայտնաբերման առաջընթաց. Ավանեսյան ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ Եթե ամեն ողբերգական օր նշանավորենք, մեր օրացույցը ողբերգություններով լցված կլինի․ Փաշինյան 

Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել թեմական ներկայացուցչական ժողովին

Վերջին լուրեր

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարված Թեմական ներկայացուցչական ժողովի նոյեմբերի 3-ի նիստին, ընդառաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերի, ներկա գտնվեց Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:

Նիստին ՀՀ նախագահի ներկայությունը ողջունեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Խոսելով եկեղեցի-պետություն հարաբերությունների մասին՝ Վեհափառ Հայրապետը նշեց. «Այս բարեպատեհ առիթով Մեր շնորհակալությունն ենք հայտնում Ձեզ և Ձեր գլխավորությամբ հայրենի իշխանություններին մեր Սուրբ Եկեղեցու առաքելությանն աջակցելու, ըստ ամենայնի եկեղեցի-պետություն հարաբերությունների արդյունավորմանը զորակցելու և շարունակական ուշադրության ու սատարումի համար, որ ցուցաբերում է հայրենի պետությունը՝ հանուն մեր Սուրբ Եկեղեցու պայծառության և շինության: Գոհունակություն է Մեզ համար հաստատել, որ Հայաստանի Հանրապետությունը մեծապես աջակից է նաև Սփյուռքի մեր թեմերի գործունեությանը՝ հատկապես դիվանագիտական ծառայությունների աշխատակիցների միջոցով, ովքեր իրենց կարևոր առաքելությանը զուգահեռ բարի գործակցությամբ մեծապես սատար են լինում թեմերի հոգևոր-եկեղեցական առաքելությանը»:
Անդրադառնալով ժողովին' Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը վստահություն հայտնեց, որ Թեմական ներկայացուցչական ժողովը համաեկեղեցական իր ընդգրկվածությամբ բարի արդյունքներ արձանագրելով՝ անպատճառ կծառայի հայ ժողովրդի ազգային-եկեղեցական կյանքի զորացմանը: Վերջում Նորին Սրբությունը իր բարեմաղթանքը և օրհնությունը բերեց ՀՀ նախագահին' հայցելով, որ Աստծու ամենախնամ Սուրբ Աջը մշտապես հովանի լինի մեր Հայրենիքին և աշխարհասփյուռ մեր ժողովրդին:

Այնուհետև ժողովականներին ուղերձով դիմեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: «...Կասկածից վեր է, որ ներկա ժողովը, և ընդհանրապես Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ողջ գործունեությունը, միայն կրոնական կազմակերպության հարց չէ, այլ ունի համահայկական ընդգրկում և նշանակություն. ավելին՝ մեզ համար այն ունի նաև մշակութային, ազգապահպան և քաղաքական նշանակություն: Սա պատմականորեն ձևավորված իրողություն է», - ողջույնի իր խոսքում նշեց ՀՀ նախագահը, ընդգծելով, որ այսուհետ ևս և ավելի մեծ չափով Հայ Առաքելական Եկեղեցին կարող է ակնկալել հայոց պետականության համակողմանի աջակցությունը:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, անդրադառնալով ժողովի օրակարգին, նշեց. «Այստեղ քննարկվող հարցերն իսկապես օրախնդիր են: Բոլորիս ցանկությունն է ավելի մոտ լինել մեր ժողովրդին, նրա հոգսերին ու ցավերին, պատասխաններ գտնել նրա հարցերին, որովհետև ժողովրդի ակնկալիքները Մայր Եկեղեցուց շատ մեծ են: Սա արդյունք է դարերով վաստակած անվերապահ հեղինակության...»:
Իր խոսքում ՀՀ նախագահն ի մասնավորի խոսեց նաև սիրիահայության խնդիրների մասին՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը և ընդգծելով, որ այս առնչությամբ անելիքներ ունեն ամենքը՝ և՛ Եկեղեցին, և՛ պետությունը, և՛ Սփյուռքի համայնքները:
Նիստի ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանեց նաև ժողովականների հարցերին:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 1-ինՈստիկանները փորձել են Նատալյա Ռոտենբերգին տնից վտարել․ նա դատարան է դիմելԲաքվում պահվող հայ գերիներին հասցեագրված 1254 նամակները հանձնվել են ՀՀ կառավարությանըԱԳՆ նախկին շենքը կվերակառուցվի ավելի քան 150 մլն դոլար ներդրմամբFlyDubai-ի վիրավոր օդաչուն մեծ քանակությամբ արյուն է կորցրելՀայաստանում պետական ծառայողների սոցիալական փաթեթները կվերացվեն․ ԹորոսյանAFP: Սաուդյան Արաբիան մերժել է իսրայելական ինքնաթիռների կողմից FlyDubai ավիաընկերության ուղևորներին տարհանելու առաջարկըՀՀ-ԱՄՆ. անցնում են գործնական քայլերի․ Վրաստանը կանչել է Իրանի դեսպանին. վեճը սրվում էԼևոն Քոչարյան․ «Հանրային հեռարձակողը պետք է լինի իսկապես հանրային, ոչ թե իշխանական»EFE. Իսպանիայի թագավորը կայցելի միգրացիոն ճգնաժամից տուժած ՍեուտաԴմիտրի Գունկոն պաշտոնապես նշանակվել է «Փյունիկի» գլխավոր մարզիչՎերջին 10 օրում 13 կին է սպանվել․ 12-ի դեպքում կասկածվում են ամուսիններըDie Welt. ԵՄ 13 երկրներ կոչ են արել Եվրահանձնաժողովին վերանայել և պարզեցնել օրենքներըՆկատվում է կրծքագեղձի քաղցկեղի վաղ փուլերում հայտնաբերման առաջընթաց. ԱվանեսյանՊակիստանը հայտնել է Աֆղանստանում իրականացված օդային հարվածների արդյունքում 22 ահաբեկչի ոչնչացման մասինՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչԵթե ամեն ողբերգական օր նշանավորենք, մեր օրացույցը ողբերգություններով լցված կլինի․ ՓաշինյանՎստահ եմ, որ առավել կընդլայնենք երկկողմ համագործակցությունը. Նիկոլ Փաշինյանը՝ Կիպրոսի նախագահինԸնտրակաշառքով վճռվեց ընտրությունների ելքը, բայց պետությունը ոչինչ չձեռնարկեց․ Փաշինյան«Մարդկանց հավատը կարևոր է, բայց նրանց սպասումները պետք է մինչև վերջ տանենք»․ ՓաշինյանԲալահովիտ-Մասիս ճանապարհին նախատեսվում են երթևեկության թեթևացմանն ուղղված ծրագրեր․ Խուդաթյան«ՈՒԵՖԱ-ն կունենա 52 խաղ, որոնց կեսը կանցկացվի Հայաստանում»․ Ժաննա Անդրեասյան«Տան գինը 50 հազարից 100 հազար դոլար է դարձել, մարդիկ կրկնակի հարստացել են»․ ՓաշինյանWP. ԱՄՆ-ն չի բացառում Իրաքին հարվածներ հասցնելը առաքելության ավարտից հետոԱռաջին անգամ իրավունքի պետական գրանցումն իրականացվել է ինքնաշխատ համակարգովՆվազագույն թոշակը կբարձրանա 1000 դրամով, մահվան գումար էլ կստանան միայն անապահովները. Արսեն ԹորոսյանՀայաստանում ներդրվելու է գետերի հուների կառավարման և հեղեղումների կանխարգելման որոշումների կայացման համակարգԻրանի դեսպանը Նյու Յորքում Ռուսաստանի հետ բանակցությունները անվանել է «հրաշալի»Երկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակիցՀայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրերԿիրանց է այցելել Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի աշխատանքային խմբի պատվիրակությունըՌոնալդուն հեռացել է Պորտուգալիայի հավաքականի ճամբարիցՊետք է արմատախիլ անենք ընտանիքի ներքին հակաիրավական գործերին չխառնվելու վտանգավոր կարծրատիպը. ՆԳ նախարարՊԵԿ-հանրություն երկխոսության հիմքում մաքսային օրենսդրական նախագծերի ներկայացումն ու քննարկումն էրԱՄԷ գլխավոր դատախազը հրամայել է հետաքննություն սկսել FlyDubai ավիաընկերության միջադեպի վերաբերյալՀոկտեմբերի 1-3-ին Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ․ հնարավոր է կարկուտՈստիկանները ձերբակալել են թմրանյութ տեղադրող երիտասարդի․ առգրավվել է 21 փաթեթ մարիխուանաՆվազագույն թոշակը կբարձրանա 1000 դրամով․ մահվան նպաստը կստանան միայն անապահովներըՀոկտեմբերի 1-ն ընտանեկան բռնության դեմ պայքարի օրն էՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերինՖեյսբուքյան օգտատերերին հրավիրում են ՔԿ․ Հարություն Մանուչարյանի լցակայաններն են փակելԶելենսկու նախագահության օրոք Ուկրաինայի պետական ​​պարտքը աճել է 4,5 անգամՈՒՂԻՂ. Արսեն Թորոսյանը կարեւոր հայտարարություն է անումՊետական քաղաքականության առանցքում ավագ սերնդի սոցիալական և առողջապահական հասանելիությունն է. ԲաղդասարյանԵրևանում բախվել են «Nissan Tiida»-ն ու «Nissan Rogue»-ը․ վարորդներից մեկը մեկնաբան Արթուր Կիրակոսյանն էYnet. Իսրայելական հետախուզությունը կքննարկի Դուբայում տարհանման թռիչքների մեկնարկըՍևանի ափամերձ տարածքներում 2027-ին առնվազն 150 շենք-շինություն կապամոնտաժվիՄոդին հերոս է անվանել Flydubai-ի չվերթի ժամանակ վիրավորված հնդիկ օդաչուինԷդգար Ղազարյան․ «Ինձ դատում են խոսքի համար». հայտնի է դատի ժամը2027 թվականի պետբյուջեի նախագիծը կուղարկվի խորհրդարան
Ամենադիտված