3-րդ և հաջորդ երեխաների ծննդով պայմանավորված 50 000 դրամ աջակցություն է նշանակվել 7 340 երեխայի
ՀասարակությունՀՀ ԱՍՀ նախարարությունից տեղեկացնում են՝ միայն այս տարվա ընթացքում ընտանիքում երրորդ և հաջորդ երեխաների ծննդով պայմանավորված 50 000 դրամ աջակցություն է նշանակվել ավելի քան 7 340 երեխայի։ Ծրագրի մեկնարկից մինչ այժմ աջակցություն է նշանակվել ընտանիքում երրորդ և հաջորդ ավելի քան 17 000 երեխայի։
Հիշեցնենք, որ աջակցությունը տրամադրվում է մինչև երեխայի 6 տարեկան դառնալը։ Այն նշանակվում է, եթե՝
- աջակցության համար դիմող երեխայի ծնողը ՀՀ քաղաքացի է,
- դիմելու օրվա դրությամբ ծնողը և նոր ծնված երեխան գտնվում են Հայաստանի Հանրապետությունում,
- դիմելու օրվա դրությամբ ծնողը, նոր ծնված երեխան և երեխայի կարգաթիվը որոշելու համար հաշվի առնված երեխաները հաշվառված են Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում։
Դիմումներն ընդունվում են ինչպես առձեռն, այնպես էլ առցանց եղանակով։ Միասնական սոցիալական ծառայության կայքէջում էլեկտրոնային դիմում ներկայացնելու նպատակով՝ անհրաժեշտ է մուտք գործել կայքէջ, ընտրել «Առցանց դիմումներ» բաժնի «Սոցիալական ապահովություն․ առցանց դիմումներ» պատուհանը, ապա «Մուտքագրել 3-րդ և հաջորդ երեխայի դրամական աջակցության դիմում» ենթաբաժինը։ Բացվող պատուհանում անհրաժեշտ է լրացնել անձը հաստատող փաստաթղթում առկա տվյալները (հղումը՝ https://bit.ly/3Sx63uQ)