Տեսանյութում անչափահաս աղջկան բռնության ենթարկող կինը հայտնաբերվել է․ նա այս պահին ոստիկանությունում է
ՀասարակությունՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ համացանցում տարածված տեսանյութի հետքերով
Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ մի կին բռնության է ենթարկում անչափահաս աղջկա:
ՆԳՆ ոստիկանության Հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության, Գավառի և Կենտրոնական բաժինների ոստիկանների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում տեսանյութում պատկերված կինը հայտնաբերվել է: Նա այս պահին ոստիկանությունում է:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: