Սաակաշվիլին չի լքի նախագահական նստավայրը
Վերջին լուրեր
Վրացական լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն՝ Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլին հրաժարվել է լքել իր նստավայրը։
«Միխայիլ Սաակաշվիլիին չի պատկանում նախագահական նստավայրը։ Շենքը, որում գործում է նախագահի վարչակազմը, քաղաքացի Միխայիլ Սաակաշվիլիի սեփականությունը չէ: Այդ շենքը նախատեսված է Վրաստանի նախագահի աշխատանքի համար: Բոլոր քաղաքակիրթ երկրներում էլ տարբեր պետական կառույցների բնականոն գործունեությունը ժողովրդավարության մի մասն է կազմում»,-նման հայտարարությամբ է հանդես եկել Վրաստանի նախագահի մամուլի խոսնակ Մանանա Մանջգալաձեն:
Հիշեցնենք, որ երեկ Բիձինա Իվանիշվիլին Միխայիլ Սաակաշվիլիին առաջարկել էր լքել նախագահական պալատը և տեղափոխվել կառավարության շենք, քանի որ նստավայրի ծախսերն անթույլատրելի շատ են: Ըստ Վրաստանի նորանշանակ վարչապետի՝ այնտեղ, որտեղ կան այդքան կարիքավորներ, անթույլատրելի է այդքան գումար ծախսել նախագահի վրա:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)