ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի հանձնաժողովում ուսումնասիրվելու է բռնության տեսանյութը
ՀասարակությունԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանը՝ արձագանքելով երեխայի բռնության տեսարաններով տեսանյութին, հանձնարարել է ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի քարտուղարության փորձագետներին ուսումնասիրել խնդիրը, վերլուծել նման անթույլատրելի երևույթների առաջացման խորքային պատճառները:
Այս մասին պատգամավորը հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ հավելելով, որ պատրաստվում է իր լիազորությունների շրջանակներում ձեռնարկել բոլոր միջոցները, կիրառել օրենսդիր մարմնին վերապահված հնարավոր գործիքակազմ՝ մեղավորին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։
«Հարկ է փաստել, որ նման երևույթը անընդունելի է իրավական պետությունում, ուր պետք է ճանաչվի կոնվենցիոն հայտնի դրույթը առ այն, որ երեխան իր անհատականության լիակատար և բազմակողմանի զարգացման համար պետք է մեծանա ընտանեկան միջավայրում, երջանկության, սիրո և ըմբռնման մթնոլորտում»,-գրել է Բաքոյանը։