Ադրբեջանի Պետական նավթային ընկերությունն ավելացրել է նավթային արտահանումը
Վերջին լուրեր
Ընթացիկ տարվա 10 ամիսների ընթացքում Ադրբեջանի Պետական նավթային ընկերությունը (SOCAR) Բաքու-Սուպսա խողովակաշարով 2,338 մլն տոննա նավթ է արտահանել: Այս մասին հայտնել է SOCAR-ի պաշտոնական հայտարարությունը՝ հղում անելով ադրբեջանական լրատվամիջոցներին:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ Բաքու-Սուպսայով նավթի արտահանումն աճել է 87 հազար տոննայով: Հունվարին այդ երթուղով արտահանումը եղել է 315.253 հազար տոննա ծավալով, փետրվարին՝ 161.49 հազար, մարտին՝ 411.849 հազար, ապրիլին՝ 161.449 հազար, մայիսին՝ 165.629 հազար, հունիսին՝ 80.788 հազար, հուլիսին՝ 315.319 հազար, օգոստոսին՝ 242.127 հազար, սեպտեմբերին՝ 322.98 հազար, հոկտեմբերին՝ 161.551 հազար տոննա:
Նշենք, որ 2011թ. SOCAR-ը Բաքու-Սուպսա խողովակաշարով 2,652 մլն տոննա Ադրբեջանի շահութաբեր նավթ էր արտահանել:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)