Samsung-ը ցուցադրել է իր՝ ամբողջովին առանց շրջանակի սմարթֆոնը
ԱյլSamsung Display-ը ցուցադրել է իր՝ ամբողջովին առանց շրջանակի All Around Full Screen էկրանը, որը ծածկում է սմարթֆոնի ողջ դիմային վահանակը։ Լուսանկարը հրապարակել է հեղինակավոր Ice Universe-ը չինական Weibo սոցիալական ցանցում։
Ըստ աղբյուրի՝ Samsung-ն իր շնորհանդեսին ցուցադրել է նման էկրանով սմարթֆոնի կոնցեպտը։ Լուսանկարում երևում է, որ սարքն ունի բացվածքներ խոսափողի և բարձրախոսի համար, սակայն չունի լիցքավորման անցք։ Սա կարող է նշանակել, որ Samsung-ը պլանավորում է ապագա սմարթֆոններում օգտագործել անլար լիցքավորում կամ էներգիա ստանալու այլ այլընտրանքային եղանակներ։
Բացի այդ, կոր դիսփլեյն ամբողջությամբ ծածկում է սմարթֆոնի առջևի մասը՝ առանց շրջանակների կամ կտրվածքների։ Նշվում է նաև, որ կողային երեսները կլինեն ֆունկցիոնալ՝ ֆիզիկական կոճակների փոխարեն էկրանը կօգտագործվի ձայնը և պայծառությունը կարգավորելու համար։
Թե երբ կհայտնվի այդպիսի սմարթֆոն, դեռևս չի հաղորդվում։