Պուտին․ Արևմուտքի աջակցությունը Ուկրաինային ծառայում է սեփական շահերին Դանիել Դևիս․ պատերազմի շարունակությունը կարող է կործանարար լինել Ուկրաինայի համար Բեռլինում հազարավոր երիտասարդներ դուրս են եկել փողոց՝ ընդդեմ զորակոչի Ռուսական հրթիռներ՝ ՆԱՏՕ-ի տարածքո՞ւմ․ Լեհաստանը խոսում է սադրանքի մասին «Մոսադի» ղեկավարը Վաշինգտոնում կոչ է արել վերսկսել Իրանի դեմ հարվածները Ֆիդանը քննադատել է ՆԱՏՕ-ին․ «Մեր անվտանգությունը Մերձավոր Արևելքում չի ապահովվել» Լոռու մարզի որոշ բնակավայրերում գազանջատումներ կլինեն «Գրոսսին լրտես է»․ Իրանում պահանջում են արգելել միջուկային գործակալության ղեկավարի մուտքը Գազայի համար խոստացված 17 միլիարդից 2 տոկոսն էլ չկա․ բանագնացը մեկնում է Մոսկվա Միլիարդների խաղ․ GTA VI-ը վաճառքի և ժողովրդականության նոր ռեկորդներ է սահմանում Թուրքիան ստացել է առաջին երեք «Քըզըլէլմա» անօդաչու կործանիչները․ հայտարարվում է նոր փուլ 11 տարվա աշխատանք՝ հանուն առողջ մաշկի․ անվանի բժշկի ստեղծած Արմոդերմը՝ միջազգային շուկայի ճանապարհին 

«Արցախի ներկայիս նախագահը հանդիսանում է Նիկոլ Փաշինյան երկրորդը և նա հայտարարել է՝ ով դեմ է Փաշինյանին դավադիր ուժ է»

Քաղաքական

«Այսօր Արցախի ներքին քաղաքական կյանքը գտնվում է լարված վիճակում և այս ամենը անմիջապես ուղղորդվում և ղեկավարվում է Հայաստանի կողմից՝ Արցախի ներքին քաղաքական կյանքը քայքայելու և հակառուսական  տրամադրություններ գեներացնելու նպատակով,  իսկ Արցախի այսօրվա իշխանությունները հանդիսանում են  Հայաստանի Հանրապետության իշխանությունների կամակատարները»,- այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Արցախի «Արդարություն» կուսակցության գործադիր մարմնի անդամ Արմեն Պետրոսյանը՝ անդրադառնալով ԼՂ–ում տիրող իրավիճակին, որտեղ մի խումբ ակտիվիստներ փակել էին  ՌԴ խաղաղապահների շտաբի մուտքը` հայտարարելով խաղաղապահների անգործության և Լաչինի միջանցքի բացման հարցում անկարող լինելու մասին։ 

 «Բազմաթիվ մարդիկ   աշխատանքը կորցնելու պատճառով գտնվում են հուսահատ վիճակում և այդ հուսահատության մթնոլորտը օգտագործվում է։ Չնայած այն հանգամանքին, որ Արցախում ռազմական դրություն է և արգելված են ցույցերը, միտինգները և այլ ակցիաները, բայց Օսիպյան Արթուրի ակցիան իրականացվում է լրիվ պետական հովանավորչությամբ, այսքան ավտոբուսներ առանց պետական աջակցության հնարավոր չէ հանել հրապարակ՝ Ստեփանակերտի կենտրոն և այս ամենից ելնելով համոզվում ենք, որ այս ամենը  իրականացվում է ՀՀ իշխանությունների ծրագրով»,- ասաց նա  

Պետրոսյանի խոսքով՝ ռուս-ուկրաինական և հայ-ադրբեջանական պատերազմները նախագծվել, պլանավորվել և անց են կացվել այսպես կոչված կոլեկտիվ արևմուտքի (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա) կողմից նպատակ ունենալով չեզոքացնել Ռուսաստանի ազդեցությունը արևելյան Եվրոպայում և հարավային Կովկասում։ Նրա խոսքով առաջին փուլում Ուկրաինայում և Հայաստանում արևմուտքը կազմակերպել է գունավոր հեղափոխություններ և իր կամակատարներին կարգել իշխանության ղեկին: 

«Արցախի լինել կամ չլինելու հարցն է,  ինչու չէ նաև Հայաստանի,  որովհետև առանց Արցախի Հայաստանը  չի կարող լինել և բնականաբար Հայաստանը արդեն ոչ մեկին պետք չի լինելու և կդառնա մի կետ, որտեղից կօգտվեն Թուրքիան և արևմտյան այլ ուժերը։ Եթե մենք ասում ենք ՆԱՏՕ և Արևմուտք  ՀՀ շարքային քաղաքացին  պետք է հասկանա, որ Հայաստանի Հանրապետությանը  դեպի Եվրոպա տանող դուռը դրված է Ստամբուլում, եթե նրանք ուզում են նորից թուրքին բերել Հայաստան կարող են ընտրել, պահպանել, պաշտպանել  Նիկոլի իշխանությանը»,- ասաց մեր զրուցակիցը 

Արմեն Պետրոսյանի խոսքով՝ այսօր ներքին լսարանին  հայտնել են, որ Արցախի նախագահը պետք է հրաժարական տա և ինքը կարծում է, որ  միգուցե նոր եկած ուժը կարողանա հակադրվել Հայաստանի իշխանություններին և չթույլատրել Արցախի վերջնականապես հանձնելու Հայաստանի իշխանությունների ծրագիրը, որովհետև ներկայիս Արցախի նախագահը հանդիսանում է Նիկոլ Փաշինյան երկրորդը և նա հայտարարել է՝ ով դեմ է Նիկոլ Փաշինյանին դավադիր ուժ է։ 

«Այս օրերին շատ են հատուկ ուժերի կողմից ուղղորդված քննադատությունները արցախցիների նկատմամբ։ Լավ օրից չէ, որ արցախցին տան վերջին անասունը մորթում ու նկուղում պահած վերջին պահածոն բացում և համեմատաբար ճոխ սեղան է գցում իր երեխու ծնունդը նշելու համար: Նա գիտի, որ վաղը կարող է նույնիսկ մի կտոր հաց չունենալ, բայց ապրում է  «այսօրով», քանի որ նրա ապագան գողացել են «ապագա կա» խոստացողը ու նրա հետնորդները։  Սովորաբար այն ծնողը, որը չի կատարում պարտականությունները զրկվում է ծնողական իրավունքներից և առանց իր զավակ Արցախի Հայաստանը զրկվելու է ամեն ինչից»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

Լիլիթ Զալիբեկյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պուտին․ Արևմուտքի աջակցությունը Ուկրաինային ծառայում է սեփական շահերինԴանիել Դևիս․ պատերազմի շարունակությունը կարող է կործանարար լինել Ուկրաինայի համարԲեռլինում հազարավոր երիտասարդներ դուրս են եկել փողոց՝ ընդդեմ զորակոչիՌուսական հրթիռներ՝ ՆԱՏՕ-ի տարածքո՞ւմ․ Լեհաստանը խոսում է սադրանքի մասին«Մոսադի» ղեկավարը Վաշինգտոնում կոչ է արել վերսկսել Իրանի դեմ հարվածներըՖիդանը քննադատել է ՆԱՏՕ-ին․ «Մեր անվտանգությունը Մերձավոր Արևելքում չի ապահովվել»Լոռու մարզի որոշ բնակավայրերում գազանջատումներ կլինեն Լագարդը զգուշացնում է Եվրոպային՝ կիբեռսպառնալիքները և տնտեսական ռիսկերը մեծանում են«Գրոսսին լրտես է»․ Իրանում պահանջում են արգելել միջուկային գործակալության ղեկավարի մուտքըԲրիտանիան հաստատել է կիբեռգործողությունները Ռուսաստանի և Չինաստանի դեմԳազայի համար խոստացված 17 միլիարդից 2 տոկոսն էլ չկա․ բանագնացը մեկնում է ՄոսկվաՌուսաստանն ու Ուզբեկստանը ստորագրել են 2027 թվականի ռազմական համագործակցության ծրագիրՄիլիարդների խաղ․ GTA VI-ը վաճառքի և ժողովրդականության նոր ռեկորդներ է սահմանումԹուրքիան ստացել է առաջին երեք «Քըզըլէլմա» անօդաչու կործանիչները․ հայտարարվում է նոր փուլՌուսաստանը չի տեսնում միջուկային բանակցությունների արագ վերսկսման հիմքերԷստոնիան դեկտեմբերի 1-ից փակում է Ռուսաստանի հետ ավտոանցակետերը11 տարվա աշխատանք՝ հանուն առողջ մաշկի․ անվանի բժշկի ստեղծած Արմոդերմը՝ միջազգային շուկայի ճանապարհինBIGBANG-ի անակնկալ երգը․ ի՞նչ է նշանակում «GiiiRIP» անունըՀարավային Կորեայում քննություններին իրենց հետ գաջեթներ բերող ուսանողները կարող են բանտարկվելՄերցը պատրաստ է մեղմել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները․ ո՞րն է Բեռլինի պայմանըԻրանը հերքել է ԱՄՆ-ի մեղադրանքները քիմիական և կենսաբանական զենքի մասինՇարմազանովը՝ Փաշինյանին․ Ալիևի պահանջը կատարելուց հետո ինձ ի՞նչ՝ վարչապետ կմնաս, թե՞ ոչԻրանի պատերազմը կանգնեցնելու փորձը տապալվել է․ ԱՄՆ Սենատում 48 ձայնը չի բավարարելՊենտագոնը զինամթերքի արտադրության երկարաժամկետ ծրագիր չունիԼը Պենի կուսակցության գրասենյակում խուզարկություն է անցկացվելԹրամփը Եվրոպային հորդորել է գործարքի գնալ Պուտինի հետ․ ո՞ւր կուղղվեն Ուկրաինայի գումարները«Բիթլզի» 1965-ի երգը նոր տեսահոլովակ ունի․ գլխավոր դերում Օուեն Քուպերն էԵրեկ Հաագայում պատմական վճիռ է կայացվել, որը կարևոր նախադեպ է նաև Արցախի հարցի համարՄոսկվան մերժում է Ուկրաինայի նույնիսկ «քվազիանդամակցությունը» ՆԱՏՕ-ինՀայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի՝ մասնագիտացված բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակովՋեյմս Բլանթը ստացել է «Icon» մրցանակն ու իրեն համացանցային մեմ անվանելՏափերականի դպրոցի առաջին դասարանի ուսուցչուհին սկոտչով փակել է աշակերտների բերաններըԻնչո՞ւ Ստալոնեն չէր վաճառում «Ռոքիի» սցենարը․ այդ պատմությունն արդեն մեծ էկրանին էՅՈՒՆԻՍԵՖ․ Ուկրաինայում տասը ամսում 114 երեխա է զոհվել, 1 030-ը՝ վիրավորվելԸստ Կիևի՝ Թաթարստանում նավթի մեկ բաք է բռնկվել, ևս երկուսը վնասվել ենԱրամ Առաջինը հանդիպել է Լիբանանի նախագահի հետ Փոփոխություններ կլինեն վաղաժամ ծննդաբերության դեպքում հղիության և ծննդաբերության արձակուրդի տրամադրման կարգումԵՄ-ն Ուկրաինային փոխանցել է 7,9 միլիարդ եվրո՝ բարեփոխումների դիմացԳոհաբանության տոնից առաջ ԱՄՆ-ում մեկ գալոն բենզինի գինն իջել է մինչև 3,69 դոլարՇիրակի քրեական ոստիկանները թմրանյութի իրացումների շղթա են բացահայտել Թեհրանի ազատ շուկայում մեկ դոլարն արժե մոտ 270 հազար թումանՈւկրաինայում շուրջ 100 ուղևորատար գնացք է ուշանում․ որոշ չվերթների ուշացումը գերազանցել է 10 ժամըՄիջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենՀորմուզով նավթի հոսքն աճել է․ «Բրենթի» գինն իջել է մինչև 91,36 դոլարՄեծ Բրիտանիայում էլեկտրաէներգիայի վճարները կշարունակեն աճել․ պետական աջակցությունը բավարար չէՄոսկվան դեմ է Ուկրաինային ՆԱՏՕ-ի օրինակով անվտանգության երաշխիքներ տալունԻրանը մտադիր է Հայաստանի հետ սահմանին անցակետը դարձնել երկրի ամենաբանուկ ցամաքային առևտրային անցակետը Մոսկվան արձագանքել է Ղրիմի կամրջի վրա հարձակմանը Նիդերլանդների մասնակցության մասին տեղեկություններինԿիևում ռուսական հարվածներից 6 մարդ է զոհվել, վնասվել է երեք կամուրջԻրանը հայտնում է Հորմուզի նեղուցում երկու նավթատարի հրդեհի մասին
Ամենադիտված