Անգլիայում հայտնաբերվել է միջնադարյան աղջկա դի՝ կապված ոտքերով (լուսանկարներ)
ԼուսանկարներՄիջնադարում ապրած աղջկան թաղել են ոտքերը կապած վիճակում, հավանաբար որպեսզի թույլ չտան նրան վերակենդանանալ։ Այս մասին հայտնում են Լոնդոնի հնագիտության թանգարանի գիտնականները։
Նախքան իրենց բնակավայրը լքելը Անգլիայում բնակվող միջնադարյան համայնքը քանդել է մուտքի հսկայական դարպասը և 15-ամյա աղջկա մարմինը թաղել սյունը հանելուց հետո մնացած փոսում։ Նրանք կապել են նրա ոտքերը և պառկեցել երեսը դեպի ներքև վիճակում։
Հավանաբար համայնքը մարմնի հետ այդպես է վարվել այն համոզմունքի պատճառով, որ աղջիկը կարող է վերակենդանանալ և վնասել ողջերին:
Մնացորդները թաղվել են մ.թ. 680-ից 880 թվականներին Քեմբրիջշիրի Քոնինգթոն գյուղի մոտ: Իր կարճատև կյանքի ընթացքում աղջիկը բազմաթիվ դժվարություններ է ապրել՝ ատամների վրա թերսնման հետքեր կան։ Նա զբաղվել է ծանր ֆիզիկական աշխատանքով, ինչը վկայում է ցածր սոցիալական կարգավիճակի մասին։ Նրա կմախքը երկարատև հիվանդության նշաններ ցույց չի տալիս, ուստի հնարավոր է նրա կյանքն ավարտվել է անսպասելիորեն: