Քորթնի Քարդաշյանը շիկահեր է դարձել
Լուսանկարներ44-ամյա հեռուստաաստղ Քորթնի Քարդաշյանը Instagram-ում հրապարակված նոր ֆոտոշարքում ներկայացացել է նոր կերպարով։ Այս մասին գրում է People-ը։
Քարդաշյանը կեցվածք է ընդունել՝ երկու վինտաժ ճամպրուկների վրա նստած՝ կրելով վարդագույն մինի զգեստ և սև բարձրակրունկներ։ Նա նաև փոխել է իր մազերի գույնը՝ դառնալով շիկահեր։
Հունիսի 17-ին Քորթնի Քարդաշյանը հայտարարեց, որ սպասում է իր չորրորդ երեխային Blink-182 թմբկահար Թրևիս Բարքերից, ում հետ ամուսնացած է 2022 թվականի գարնանից։ Քորթնին անսովոր կերպով էր հայտնել ամուսնուն իր հղիության մասին. աստղը Լոս Անջելեսում Blink-182 համերգի ժամանակ եկել էր հսկայական պաստառով, որի վրա գրված էր. «Թրևիս, ես հղի եմ»: Տեսնելով իր կնոջը՝ Թրևիս Բարքերը ցատկել էր բեմից, մոտեցել Քորթնիին ու համբուրել նրան։